29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հարկային եկամուտների հաշվին պետբյուջեյի եկամուտներն աճել են 4,9 մլրդ դրամով

ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի եկամուտները հունվար-փետրվար ամիսներին կազմել են 119.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 115.5 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 65%-ով եւ 54.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը:

Չնայած բյուջետային ծախսերի համեմատաբար ցածր կատարողականին` ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: ‘ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի մասին’ ՀՀ օրենքի 9‑րդ հոդվածի 11‑րդ կետի եւ 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային եւ փաստացի ցուցանիշներում ներառվել են նաեւ ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաեւ առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են 2.4 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 87%-ը, իսկ ծախսերը` 1.2 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 43.6%-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 13.1%-ով, ծախսերի գծով` 12.1%-ով:

ՀՀ պետական բյուջեի եկամուտները

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 4.3%-ով կամ 4.9 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:

Պետական բյուջեի եկամուտների ավելի քան 94.7%-ը ձեւավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.1%-ը` այլ եկամուտների,0.2%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:

2012 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 113.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 63.9%-ը: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4.5%‑ով կամ 4.9 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների եւ բնապահպանական ու բնօգտագործման վճարների աճով: Նշենք, որ նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ աճ է արձանագրվել գրեթե բոլոր հարկատեսակների գծով, բացառությամբ մաքսատուրքի, հաստատագրված վճարների եւ այլ հարկերի:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը

2012 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում կատարված պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 5.5%‑ով կամ 6 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի` հիմնականում նպաստների, դրամաշնորհների եւ կենսաթոշակների գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է 61.3%-ով անկում:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 112.7 մլրդ դրամ` 56.2%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 10.2%-ով կամ 10.4 մլրդ դրամով:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ Ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ