23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“Facebook”-ը թույն է”. երիտասարդ կինն ինքնասպան է եղել վիրտուալ ընկերների աչքի առջեւ /վիդեո/

Թայվանի բնակչուհի 31-ամյա Քլեր Լինը  իր ծննդյան օրը “օնլայն ինքնասպանություն” է գործել` թունավորվելով գազից: Այս միջադեպը առիթ դարձավ, որպեսզի սոցիոլոգները եւ հոգեբանները կրկին խոսեն “օնլայն ինքնասպանությունները” կանխելու ծառայություն ստեղծելու անհրաժեշտության մասին:

Ինքնասպանության օրը Քլերը, ով ծանր է տարել սիրելիի անտարբեր վերաբերմունքն իր հանդեպ, հայտնել է համացանցի իր 9 ընկերներին, որ պատրաստվում է ինքնասպան լինել եւ արդեն բաց է թողել գազը: Ընդ որում, Քլերը ժամանակ առ ժամանակ իր սենյակից նկարներ է տեղադրել ցանցում, որտեղ  զգացվել է, որ տարածքը գնալով ավելի վատ է սկսել երեւալ:

Ընկերները խորհուրդ են տվել Քլերին բացել պատուհանը եւ  անջատել գազը, սակայն նրանցից ոչ մեկի մտքով անգամ չի անցել ոստիկանություն դիմել: Նրանք նույնիսկ չեն էլ իմացել հասցեն, որտեղ բնակվում է Քլերը: Նրա վերջին գրառումը եղել  է հետեւյալը. “Չափազանց ուշ է: Իմ սենյակը, լի է ծխով: Բայց եթե նույնիսկ ես մահանում եմ, ես դեռ ուզում եմ շփվել “Facebook”-ում: Հավանաբար, “Facebook”-ը թույն է”:

Հաջորդ առավոտյան երիտասարդ կնոջ դիակը գտել է ընկերներից մեկը: Նա ի ափսոսանքն է հայտնել, որ սպանության “ակամա վկաներից” ոչ մեկն օգնություն չի խնդրել համապատասխան օրգաններից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ