05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տիգրան Սարգսյանն ընդունել է Սերգեյ Լավրովին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: ‘Մենք Ռուսաստանի հետ հարաբերություններին ցուցաբերում ենք հատուկ ուշադրություն: Ռուսաստանը հանդիսանում է մեր ռազմավարական գործընկերը եւ մենք պարտավոր ենք ընդլայնել եւ ամրապնդել երկկողմ փոխհարաբերությունները: Այդ նպատակին հասնելու համար կներդնենք բոլոր ջանքերը, քանի որ այն լիովին համապատասխանում է մեր ժողովրդի շահերին’,- ասել է Տիգրան Սարգսյանը:
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ կողմերը հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին մոտեցել են համագործակցության լավ արդյունքներով եւ հեռահար բազմաթիվ ծրագրերով, որոնց իրականացման համար տարվում են համապատասխան աշխատանքներ: ‘Բոլոր ոլորտներում մենք տեսնում ենք համագործակցության զարգացում եւ, այդ առումով, բարձր ենք գնահատում երկու երկրների կառավարությունների դերակատարությունը’,- նշել է Սերգեյ Լավրովը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել համատեղ իրականացվող այնպիսի ծրագրերի, ինչպիսիքն են՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի գործարկումը, ‘Սիտրոնիկս’ ընկերության գործունեությունը եւ ազատ տնտեսական գոտիների հիմնումը, նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը, ինչպես նաեւ հանքարդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությանը եւ ԱՊՀ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին:

Նշելով, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանում հիմնական ներդրողը՝ Տիգրան Սարգսյանը եւ Սերգեյ Լավրովը գոհունակություն են հայտնել երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման տեմպերից:
Հանդիպմանը քննարկվել է նաեւ Վերին Լարս անցակետը ՌԴ-ի մաքսային անցակետերի շրջանում ներառելու հարցը, ինչի արդյունքում այստեղով կթույլատրվի տեղափոխել ակցիզային ապրանքներ: Վարչապետը Սերգեյ Լավրովին է ներկայացրել Հայաստանի տնտեսական վիճակը եւ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ