11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2012

“Այո, ինքը կարծիք ունի ՀՀՇ-ի եւ նախկին ՀՀՇ-ականների մասին”. Անահիտ Բախշյանը` ցուցակի մասին

“Այո, եթե հայաստանյան մտածելակերպով նայեմ, ես պետք է վիրավորված լինեի, ինչպես Դուք ասացիք”,-այսօր Henaran.am -ի հետ զրույցում անդրադառնալով “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատներ”-ի միասնական համամասնական ցուցակին, ասել է “Ժառանգության ” գործող պատգամավոր Անահիտ Բախշյանը: Հիշեցնենք, որ կուսակցության հրապարակած ցուցակը հանրության եւ հենց ժառանգականների ներսում լուրջ դժգոհություններ է առաջացրել: Ցուցակում “Ժառանգության” պատգամավորները` Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Լարիսա […]

Մոդայի վերջին ճիչը` զուգագուլպաներով տղամարդիկ /ֆոտո/

Տղամարդկանց զուգագուլպաները 20-50 դոլար արժեն: Ժամանակակից տղամարդիկ նախընտրում եմ շալվարի տակից զուգագուլպա հագնել, սակայն քչերն են, որ դրանք հագնում են կարճ շորտերի տակից: Զուգագուլպաների առավելությունն ակնհայտ է` դրանք տաք են, հարմարավետ, բացի դա` ծածկում են ոտքերի թերությունները: Այն տղամարդկանց համար, ովքեր երբևէ զուգագուլպա չեն կրել, մանրամասն խորհրդատվություն կա, թե ինչպես է պետք դրանք կրել:

Ջեմս գարեջրիդ վնաս չէ …

Այս օրերին Գյումրիում ՕԵԿ-ական ակտիվիստները թեժ իրարանցման մեջ են: Նրանք ճշտում են իրենց համակիրներին, հիշեցնելով իրենց կուսակցական պատկանելությունը, եւ յուրաքանչյուրին  տրամադրում թզի ջեմ, գլխաշոր եւ Արթուր Բաղդասարյանի նկարով նախորդ ընտրությունների ՕԵԿ-ի նախընտրական խտասկավառակը: Henaran.am-ի աղբյուրները փոխանցում են, որ  մարդիկ  հավաքվել,  մի լավ ծիծաղել են, այնուհետեւ վերցրել ՕԵԿ-ական ակտիվիստների բաժանած ջեմը: “Հետո միացրինք դիսկը, ջեմն էլ […]

Լեդի Գագան դադարել է խոսել /վիդեո/

Հայտնի երգչուհի Լեդի Գագան լռության ուխտ է տվել: Դա շատ է տխրեցրել նրա երկրպագուներին: Երգչուհին հայտարարել է, որ այլևս ոչ մի հարցազրույց չի տալու և ընդհանրապես չի ցանկանում որևէ մեկի հետ խոսել: “Անգամ եթե հանկարծ մայրս զանգի, ես չեմ վերցնի հեռախոսը”,- հայտարարել է երգչուհին: Ավելին, Լեդի Գագան տրամադրված է ընդհանրապես չշփվել մամուլի հետ, անգամ եթե […]

Արգամիչը կվերադառնա` ԱԺ նախագա՞հ, թե ՞ վարչապետ

Նախօրեին հրապարակված ՀՀԿ համամասնական ցուցակում ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանից հետո երկրորդն է, նրան հաջորդում է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հովիկ Աբրահամյանի` երկրորդը լինելու հետ կապված Henaran.am -ը, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարց է ուղղել, թե արդյո՞ք սա նշանակում է, որ Աբրահամյանը կվերադառնա ԱԺ նախագահի պաշտոնին, կամ […]

Ինչի՞ց է խուսափում Օսկանյանը

‘Իմ տպավորությունն այն է, որ իշխանությունը ընտրությունների է գնում երկու ճամբարով’,- այսօր Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՌԱՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը` մեկնաբանելով ԲՀԿ համագումարում Վարդան Օսկանյանի քննադատական ճառը: Քաղաքագետի գնահատմամբ, իշխանությունը լավ գիտակցում է, որ  մեծ դժգոհություն կա, որ շատ խնդիրներ կան, որոնք  չեն լուծվել եւ վերարտադրման խնդիրը համեմատաբար հեշտ լուծելու համար իշխանությունը տակտիկական […]

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում` մարտի 20-ից 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ից 24-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին արևմտյան՝ 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 20-ին կբարձրանա 3-ից 5, 21-ի գիշերը՝ ևս 2-ից 3 աստիճանով: Մարտի 23-ի ցերեկը, 24-ին ջերմաստիճանը արևելյան շրջաններում կնվազի 6-ից 8, մյուս մարզերում՝ 2-ից 4 աստիճանով: Երևանում` մարտի 20-ից 24-ին սպասվում է առանց […]

Վրաերթի ենթարկված 70-ամյա տղամարդը մահացել է

Մարտի 18-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ‘ՎԱԶ-2107’  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցից դեպի Հերացու փողոց տանող նորակառույց ճանապարհին` Չարենցի փողոցի թիվ 4 շենքի մոտ, վրաերթի է ենթարկել անձը չպարզված, մոտ 70 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: Henaran.am-ին հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից

Նախկին քահանան սեքս-շոփ է բացել հավատացյալների համար

Նիդեռլանդներում նախկին քահանան, իսկ այժմ` սեքսի հարցերով մասնագետը բացել է ինտիմ առարկաների խանութ` հատուկ կրոնական գնորդների համար: Խանութի սեփականատեր Մարկ Անգենենտի խոսքով` սեքս-շոփը կոչված է օգնելու քրիստոնեաներին` հաղթահարել ամոթի եւ մեղքի զգացումը, ինչպես նաեւ գիտակցել, որ հավատացյալները չպետք է ամաչեն սեքսի թեման քննարկել: “Liefdestuin”` “Սիրո այգի” կոչվող կայքի այցելուները կարող են ոչ միայն պատվիրել ինտիմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի