05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Այո, ինքը կարծիք ունի ՀՀՇ-ի եւ նախկին ՀՀՇ-ականների մասին”. Անահիտ Բախշյանը` ցուցակի մասին

“Այո, եթե հայաստանյան մտածելակերպով նայեմ, ես պետք է վիրավորված լինեի, ինչպես Դուք ասացիք”,-այսօր Henaran.am -ի հետ զրույցում անդրադառնալով “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատներ”-ի միասնական համամասնական ցուցակին, ասել է “Ժառանգության ” գործող պատգամավոր Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ կուսակցության հրապարակած ցուցակը հանրության եւ հենց ժառանգականների ներսում լուրջ դժգոհություններ է առաջացրել: Ցուցակում “Ժառանգության” պատգամավորները` Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Լարիսա Ալավերդյանը, որոնք անցած հինգ տարիների ընթացքում “Ժառանգության” հետ  ակտիվորեն պայքարել են թե խորհրդարանում, թե փողոցում,  հայտնվել են ոչ մրցունակ հորիզոնականներում:

“Ժառանգության” պատգամավոր Անահիտ Բախշյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ վիրավորված չէ 14-րդ հորիզոնականում հայտնվելու համար: Տիկին Բախշյանը հիշեց Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերն ու ասաց, որ նրան հաջողվել է իրեն դուրս հանել հայաստանյան մտածելակերպից:

“Հասարակության որոշակի շերտ կա, ով ինձ ուզում է նորից տեսնել խորհրդարանում, ես բոլորին ասում եմ`ժողովուրդ, սիրելիս, դուք ուզում եք ինձ նորից տեսնել խորհրդարանում, ուրեմն դուք կրկնակի, ես` քառակի պիտի ջանք թափենք, որպեսզի ոչ միայն առաջին 10-ը գան, այլեւ 20-ը, որպեսզի ես նրանց հետ գամ”,-Henaran.am – ին ասաց Անահիտ Բախշյանը:

Անահիտ Բախշյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ իր “մարտական ընկերուհին”` Լարիսա Ալավերդյանը սեփական կամքով հայտնվել է ցուցակի  41-րդ հորիզոնականում: Տիկին Ալավերդյանն, ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով ընդհանրապես դեմ է եղել միասնական ցուցակին եւ “Ազատ դեմոկրատների”-ի հետ դաշինքին:

Ի՞նչ տարաձայնություններ են եղել, որոնք ստիպել են տիկին Ալավերդյանին նման որոշում կայացնել: Հարցի պատասխանը` կից տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ