05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախկին քահանան սեքս-շոփ է բացել հավատացյալների համար

Նիդեռլանդներում նախկին քահանան, իսկ այժմ` սեքսի հարցերով մասնագետը բացել է ինտիմ առարկաների խանութ` հատուկ կրոնական գնորդների համար:

Խանութի սեփականատեր Մարկ Անգենենտի խոսքով` սեքս-շոփը կոչված է օգնելու քրիստոնեաներին` հաղթահարել ամոթի եւ մեղքի զգացումը, ինչպես նաեւ գիտակցել, որ հավատացյալները չպետք է ամաչեն սեքսի թեման քննարկել:

“Liefdestuin”` “Սիրո այգի” կոչվող կայքի այցելուները կարող են ոչ միայն պատվիրել ինտիմ ապրանքը` հատուկ փաթեթավորմամբ, այլ նաեւ  ծանոթանալ ուսուցանող եւ ճանաչողական նյութերի հետ: Հարկ է նշել, որ կայքը զուրկ է էրոտիկ կամ պոռնոգրաֆիկ նկարներից եւ նմանատիպ նյութերից:

Անգենենտը հայտնել է, որ կայքն արդեն պատվերներ է ունեցել: Սակայն քահանայի նախագիծը նաեւ քննադատներ ունի, ովքեր նրա այս քայլը վիրավորական են համարում:

“Liefdestuin”-ն առաջին խանութը չէ, որը ինտիմ ապրանք է վաճառում հավատացյալների  համար: Օրինակ`  2010-ին կրկին Նիդեռլանդներում սեքս-շոփ է բացվել մուսուլման զույգերի համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ