25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ջեմս գարեջրիդ վնաս չէ …

Այս օրերին Գյումրիում ՕԵԿ-ական ակտիվիստները թեժ իրարանցման մեջ են: Նրանք ճշտում են իրենց համակիրներին, հիշեցնելով իրենց կուսակցական պատկանելությունը, եւ յուրաքանչյուրին  տրամադրում թզի ջեմ, գլխաշոր եւ Արթուր Բաղդասարյանի նկարով նախորդ ընտրությունների ՕԵԿ-ի նախընտրական խտասկավառակը:

Henaran.am-ի աղբյուրները փոխանցում են, որ  մարդիկ  հավաքվել,  մի լավ ծիծաղել են, այնուհետեւ վերցրել ՕԵԿ-ական ակտիվիստների բաժանած ջեմը: “Հետո միացրինք դիսկը, ջեմն էլ թեյով կերանք”,- պատմում են գյումրեցիները:

Ինչպես  արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, ԲՀԿ-ն իր կողմնակիցներին էլ արբանակային ալեհավաքներ է բաժանում: Բացի դրանից, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն էլ գարեջրով է սիրաշահում ընտրողների սիրտը: Նրանք Գյումրու գարեջրի գործարանի արտադրանքն են թաղամաս առ թաղամաս անվճար հյուրասիրում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ