Արգամիչը կվերադառնա` ԱԺ նախագա՞հ, թե ՞ վարչապետ

Նախօրեին հրապարակված ՀՀԿ համամասնական ցուցակում ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանից հետո երկրորդն է, նրան հաջորդում է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հովիկ Աբրահամյանի` երկրորդը լինելու հետ կապված Henaran.am -ը, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարց է ուղղել, թե արդյո՞ք սա նշանակում է, որ Աբրահամյանը կվերադառնա ԱԺ նախագահի պաշտոնին, կամ գործադիրի ղեկավար կդառնա:
“Կուսակցությունում այս պահին խնդիր է դրված առավելագույն արդյունք ստանալ խորհրդարանական ընտրություններում եւ պաշտոնների բաշխման խնդիր չի քննարկվել:
Ինչ վերաբերվում է Ձեր դիտարկմանը, թե ինչու է Հովիկ Աբրահամյանը երկրորդը, ասեմ, որ նա ՀՀԿ շտաբի ղեկավարն է”,-Henaran.am-ին ասել է Շարմազանովը: