05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչի՞ց է խուսափում Օսկանյանը

‘Իմ տպավորությունն այն է, որ իշխանությունը ընտրությունների է գնում երկու ճամբարով’,- այսօր Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՌԱՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը` մեկնաբանելով ԲՀԿ համագումարում Վարդան Օսկանյանի քննադատական ճառը:

Քաղաքագետի գնահատմամբ, իշխանությունը լավ գիտակցում է, որ  մեծ դժգոհություն կա, որ շատ խնդիրներ կան, որոնք  չեն լուծվել եւ վերարտադրման խնդիրը համեմատաբար հեշտ լուծելու համար իշխանությունը տակտիկական քայլ է կատարում` կիսվելով երկու ճամբարի, երբ  մի ճամբարը  քննադատական մոտեցումներ է ցուցաբերում, եւ դրանով իր կողմը գրավում բոլոր այն չափավոր ընդդիմադիրներին, որոնք վախենում են ռադիկալ փոփոխություններից, որոնք մտածում են, որ հեղափոխությունը ‘բոբո’ է: Ըստ Էդգար Վարդանյանի, հենց նման տակտիկական մոտեցմամբ  է պայմանավորված Վարդան Օսկանյանի ընդդիմադիր երանգ ունեցող ճառը:

‘Նաեւ պետք է նշել, որ, մասնավորապես Օսկանյանը փորձում է մի թեզ մտցնել քաղաքական դաշտ, որ իշխանությունը միատարր չէ, որ իշխանությունում կան տարբեր անձեր` լավ եւ վատ,  պարզապես հաճախ լավերը ստիպված են ենթարկվել ընդհանուր խաղի կանոններին’,- կարծիք հայտնեց փորձագետը` ավելացնելով. ‘ Այլապես ինչպես կարող է բացատրվել այն հանգամանքը, որ Վարդան Օսկանյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում նշեց, որ 2008թ ընտրությունները արդար չեն եղել, այն ժամանակ, երբ ինքը զբաղեցրել է բարձր` արտգործնախարարի պաշտոն, եւ եղել իշխանությունների թիմի կարկառուն ներկայացուցիչ’:

Փորձագետի խոսքով` փաստորեն փորձ է արվում ասել, որ անարդար ընտրությունների անցկացման համար պատասխանատու են կոնկրետ անձինք, այլ  ոչ իշխանության բոլոր անդամները, որ իշխանության մեջ գտնվող բոլոր մարդիկ չէ, որ վատ գործեր են անում:

‘Սա նոր թեզ է, որով փորձ է արվում խուսափել կոնկրետ պատասխանատվությունից` գաղափարական հիմք ստեղծելով այն բանի համար, որ ժողովուրդը միանշանակ մոտեցում չցուցաբերի իշխանությունների նկատմամբ, այլ վստահի իշխանության այն մարդկանց, որոնք լավն են’,- եզրափակեց Էդգար Վարդանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ