10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2012

Եղբայրասպանը հոգեկան հիվանդ չէ

Մասիս քաղաքի 27-ամյա Արմեն Քալաշյանը, որը անցած տարվա դեկտեմբերի 23-ին սպանել էր եղբորը` 25-ամյա Էրիկ Քալաշյանին, չի տառապում որեւէ հոգեկան հիվանդությամբ: Հիշեցնենք, որ եղբայրները այդ օրը երեկոյան ընթրելիս ալկոհոլ են օգտագործել, հետո կենցաղային մի հարցի շուրջ սկսել են վիճել: Վեճը ծեծռտուքի էր փոխվել, ու ավագ եղբայրը վերցնելով դանակը սպանել էր կրտսերին: Նշանակված դատաբժշկափորձաքննական հետազոտությունների արդյունքում […]

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը: Բանակցություններին քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկայում նախատեսվող Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման  նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Հայաստանում կտրուկ փոփոխություններ նկատվում են. Սերժ Սարգսյանին ասաց ԵԽԽՎ համազեկուցողը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին: Նախագահը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ի հետ ձեւավորված կառուցողական հարաբերությունները եւ այդ գործընթացում Ջոն Պրեսկոտի անմիջական ներգրավվածությունը: Սերժ Սարգսյանը նշել է, որ ԵԽԽՎ համազեկուցողի հետ վերջին հանդիպումից հետո համագործակցության դաշտում որոշակի դրական զարգացումներ են արձանագրվել: ԵԽԽՎ համազեկուցողը եւս ընդգծել է, որ […]

Ո՞վ կառաջադրվի Կենտրոնից

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, մեծամասնական ընտրակարգով Երեւանի Կենտրոն համայնքից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանը դեռեւս չի որոշել, կառաջադրի իր թեկնածությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Այս մասին Henaran.am –ի հետ զրույցում ասել է Ռուբեն Սադոյանը ու հավելել, որ ամեն ինչ պարզ կլինի այս` հունվար, ամսվա վերջին: Ռուբեն Սադոյանի խոսքով, իր` առաջադրվել-չառաջադրվելու հարցը պայմանավորված է մի շարք […]

Անալ սեքսի հանդեպ հետաքրքրությունն աճում է

Անալ սեքսը հաճախ ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշման հետ է ասոցացվում, սակայն սիրո նմանատիպ դրսեւորումն ավելի ընդունել է դառնում հետերոսեքսուալ զույգերի համար: Ամերիկացի մասնագետների տվյալներով` ավանդական կողմնորոշում ունեցող տղամարդկանց 44 տոկոսը եւ հետերոսեքսուալ կողմնորոշում ունեցող կանաց 36 տոկոսը առնվազն կյանքում մեկ անգամ զբաղվել են նման տիպի սեքսով: Հետազոտությանը մասնակցել է 15-44 տարեկան մի քանի հազար մարդ: […]

Ծառը աճում է. արդարադատության նախարարին ասաց Պրեսկոտը

Հունվարի 17-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի  մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ լորդ Ջոն Պրեսկոտին եւ Աքսել Ֆիշերին: Հանդիպման սկզբում պարոն Պրեսկոտը նախ փոխանցեց այս այցի ընթացքում ստացած իր տպավորություններն ու դիտարկումները Հայաստանում առկա ընդհանուր մթնոլորտի վերաբերյալ: “Չորս տարի առաջ  իրավիճակը դաժան էր, հանդիպումների ժամանակ մարդիկ խոսում էին կեղծված ընտրությունների, մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ, […]

Սթիվ Ջոբսի տեսքով տիկնիկներ այլեւս չեն լինի

Հոնկոնգի “In Icons” ընկերությունը որոշել է դադարեցնել Սթիվ Ջոբսի նմանակ-տիկնիկների արտադրությունը եւ վաճառքի չհանել դրանք: Այդ մասին հայտնում են արտադրության կայքում: Հայտարարության մեջ ասվում է, որ խաղալիքի ստեղծողները հարգում են հեղինակային իրավունքները եւ որ մտադիր չեն եղել Սթիվի կերպարի օգնությամբ վաճառել  “Apple”-ի արտադրանքը: Նրանք նաեւ հայտնել են, որ Ջոբսի հարազատների եւ “Apple”-ի իրավաբանների  կողմից ճնշման […]

Ցմահ դատապարտյալները դիմել են ՀՀ նախագահին

“Էրեբունի”  ՔԿՀ-ի մի խումբ դատապարտյալներ նամակով դիմել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Դատապարտյալները միացել են Ֆելիքս Գեւորգյանի նամակին եւ հայտնել իրենց նկատմամբ կատարվող ապօրինությունների մասին: “Ներկայում ստորագրած դատապարտյալներից “Էրեբունի” ՔԿՀ-ից հայտնում եմ Ձեզ, որ մեր իրավունքները կապված մեր պայմանական վաղաժամկետ ազատման հետ պարբերաբար խախտվում են առանց պատճառի, քանի որ մշտապես ասվում է` նախագահի ներքին հրամանն […]

ԱՄՆ-ի “դելֆինային” քաղաքականությունը

ԱՄՆ-ը հնարավոր է հատուկ վարժեցրած դելֆինների միջոցով արգելափակի Հորմուզի նեղուցը,  եթե Իրանը դիմի ծայրահեղ քայլերի եւ փակի արաբական նավթի տեղափոխման համար ստրատեգիական համարվող ուղին, հայտնում է “Интерфакс”-ը: Ըստ որոշ տվյալների` դելֆիններն ամերիկյան բանակում ծառայում են ավելի քան 50 տարի եւ էֆեկտիվ գործունեություն են ծավալում: Ծովաբնակ կենդանիները հեշտությամբ են գտնում ստորգետնյա ականները, ինչպես նաեւ հետախուզություն են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի