10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ցմահ դատապարտյալները դիմել են ՀՀ նախագահին

“Էրեբունի”  ՔԿՀ-ի մի խումբ դատապարտյալներ նամակով դիմել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Դատապարտյալները միացել են Ֆելիքս Գեւորգյանի նամակին եւ հայտնել իրենց նկատմամբ կատարվող ապօրինությունների մասին:

“Ներկայում ստորագրած դատապարտյալներից “Էրեբունի” ՔԿՀ-ից հայտնում եմ Ձեզ, որ մեր իրավունքները կապված մեր պայմանական վաղաժամկետ ազատման հետ պարբերաբար խախտվում են առանց պատճառի, քանի որ մշտապես ասվում է` նախագահի ներքին հրամանն է:

Պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի նիստի ժամանակ մեզ անհիմն մերժում են ուղղված դատապարտյալի հասկացողությունը հավասարվում է զրոյի: Կարծես թե մեզ հասկացնում են, որ մեր ուղղվել կամ չուղղվելը որ մի կապ չունի: Ցանկանում ենք հասկանալ, որ եթե մեր պետությունը չի հետաքրքրվում ուղղված դատապատյալների վաղաժամկետ ազատման հարցով, ապա մենք պատրաստվում ենք դառնալ այն պետության քաղաքացի, որտեղ որ կհարգեն մարդու տարրական իրավունքները, սակայն մինչ այդ քայլին դիմելը մեծարգո պարոն նախագահ, ցանկանում ենք իմանալ, արդյոք այս ամենը Ձեր հրահանգով է եւ գիտությամբ է կատարվում, եթե այո,ապա խնդրում եմ մեզ գրավոր տեղեկացրեք, եթե ոչ, խնդրում եմ վերացրեք այս անօրինականությունը, որպեսզի կարողանանք պայմանական վաղաժամկետ ազատվել, քանի որ մենք՝ դատապարյալներս ուշի ուշով հետեւում ենք Ձեր բարեփոխումներին, Դուք միշտ հեռուստատեսությամբ բազմիցս նշել եք արդարադատությունում տեղ գտած անարդարությունների մասին, քանի որ կան քննիչներ եւ դատավորներ, կամայականորեն դատապարտվածներ:

Մեծարգո պարոն նախագահ, մենք՝ դատապարտյալներս, հավատում ենք Ձեզ եւ Ձեր խոսքին, հղում ենք այս նամակը մեկ տասնյակ ուղղված դատապարտյալների անունից: Մենք հավաստիացնում ենք Ձեզ, որ մենք հասկացել ենք, որ սխալվել ենք, բայց անսխալ մարդ չկա, մեկ անգամ սխալվելով, թող դա չդառնա պիտակ մեր ապագա կյանքում, մենք մեր երկրին պիտանի մարդիկ ենք”,- ասված է նամակում:

Դատապարտյալ Ֆելիքս Լենսերի Գրիգորյանը հայտնել է, որ դատապարտվել է ԼՂՀ Քր.օր.-ի 177հ 2-րդ մասով, 35-175հ. 2-րդ մասով 4 տարի 6 ամիս ժամկետով: Պատիժը կրում է 2009 թվականի օգոստոսի 8-ից, եւ չունի ոչ մի տույժ եւ նկատողություն վարչակազմի կողմից: Նրա նամակին մաիցել են եւս 18 դատապարտյալներ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ