24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ի “դելֆինային” քաղաքականությունը

ԱՄՆ-ը հնարավոր է հատուկ վարժեցրած դելֆինների միջոցով արգելափակի Հորմուզի նեղուցը,  եթե Իրանը դիմի ծայրահեղ քայլերի եւ փակի արաբական նավթի տեղափոխման համար ստրատեգիական համարվող ուղին, հայտնում է “Интерфакс”-ը:

Ըստ որոշ տվյալների` դելֆիններն ամերիկյան բանակում ծառայում են ավելի քան 50 տարի եւ էֆեկտիվ գործունեություն են ծավալում: Ծովաբնակ կենդանիները հեշտությամբ են գտնում ստորգետնյա ականները, ինչպես նաեւ հետախուզություն են վարում` հայտնաբերելով թշնամու օբյեկտները եւ նկարահանելով դրանք տեսախցիկների վրա: Անհրաժեշտության դեպքում դելֆինները նույնիսկ կարող են հարձակվել դիվերսանտների վրա եւ ոչնչացնել նրանց:

Դելֆիններին որպես “մահապարտներ” օգտագործելուն դեմ են արտահայտվել կենդանիների պաշտպանները, սակայն զինվորականները պնդում են, որ չեն դիմի նման քայլի, եթե դրա ծայրահեղ կարիքը չլինի:

Հորմուզի նեղուցի շուրջ  կոնֆլիկտները ծագեցին դեկտեմբերին: ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները սկսեցին ճնշում գործադրել իրանական նավթի գնորդների վրա: Ի պատասխան դրան` Թեհրանը սպառնաց փակել նեղուցը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ