05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում կտրուկ փոփոխություններ նկատվում են. Սերժ Սարգսյանին ասաց ԵԽԽՎ համազեկուցողը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին:

Նախագահը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ի հետ ձեւավորված կառուցողական հարաբերությունները եւ այդ գործընթացում Ջոն Պրեսկոտի անմիջական ներգրավվածությունը: Սերժ Սարգսյանը նշել է, որ ԵԽԽՎ համազեկուցողի հետ վերջին հանդիպումից հետո համագործակցության դաշտում որոշակի դրական զարգացումներ են արձանագրվել:

ԵԽԽՎ համազեկուցողը եւս ընդգծել է, որ կտրուկ տարբերություն է նկատում իր առաջին այցից հետո: Դրական փոփոխությունները, նրա խոսքով, Հայաստանի քաղաքական գործիչների հետ ունեցած իր հանդիպումների բովանդակությունից էլ ակնհայտ են:

Հանդիպման ժամանակ Նախագահը եւ Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողն անդրադարձել են դատաիրավական, ոստիկանության, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցերին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ