09 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ծառը աճում է. արդարադատության նախարարին ասաց Պրեսկոտը

Հունվարի 17-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ընդունեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի  մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ լորդ Ջոն Պրեսկոտին եւ Աքսել Ֆիշերին:

Հանդիպման սկզբում պարոն Պրեսկոտը նախ փոխանցեց այս այցի ընթացքում ստացած իր տպավորություններն ու դիտարկումները Հայաստանում առկա ընդհանուր մթնոլորտի վերաբերյալ: “Չորս տարի առաջ  իրավիճակը դաժան էր, հանդիպումների ժամանակ մարդիկ խոսում էին կեղծված ընտրությունների, մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ, հիմա մթնոլորտը եւ ակնկալիքները փոխվել են, որն իսկապես դրական երեւույթ է”,- նշեց ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտը, հավելելով, որ այս անգամ ընդդիմադիր քաղաքական ուժերին հուզող խնդիրը հիմնականում մեծամասնական ընտրակարգի վերացման  էր վերաբերում:

Հայաստան կատարած այցից հետո նախատեսվող զեկույցում պետք է անդրադառնան  երկրում իրականացվող բարեփոխումներին՝ մասնավորապես դատական, ոստիկանական համակարգերում: Ուստի հյուրի խնդրանքով ՀՀ արդարադատության նախարար  Հ.Թովմասյանը ներկայացրեց  բարեփոխումների փիլիսոփայությունը, իրականացվող եւ  առաջիկայում նախանշված քայլերի ողջ ցանկն ու  գործողությունների ծրագիրը:

Նախարար Թովմասյանը լորդ Ջոն Պրեսկոտի ղեկավարած պատվիրակությանը ներկայացրեց նաեւ  իր  պաշտոնավարման ընթացքում քրեակատարողական հիմնարկներում, դատարաններում կատարված մի շարք աշխատանքներ` զուգահեռաբար ընդգծելով, որ դրանք, իհարկե, բավարար չեն, քանի որ հարցումների արդյունքներով դատական իշխանությունների նկատմամբ դեռեւս 80% անվստահություն կա: “Պատճառները բազմաբնույթ են”, -շեշտեց արդարադատության նախարարը, թվարկելով դրանցից մի քանիսը` օրենսդրությունում դեռեւս պահպանվում են  կոռուպցիոն ռիսկերը, առկա են կադրային խնդիրներ եւ այլն:

Թվարկված խնդիրները լուծելու նպատակով էլ  մշակվել  եւ առաջիկայում Հանրապետության նախագահի հաստատմանն է ներկայացվելու  2012-16 թվականների դատաիրավական բարեփոխումների հայեցակարգը, իսկ մինչ այդ, հունվարի 20-ին,  հայեցակարգը բաց քննարկման է դրվելու  խորհրդարանում:

ՀՀ արդարադատության նախարարը հյուրերին ներկայացրեց նաեւ անհրաժեշտ   այն գործողություններն ու օրենսդրական փոփոխությունները, որոնք կհանգեցնեն դատաիրավական բարեփոխումների լիարժեք իրականացմանը:

Շեշտելով դատաիրավական բարեփոխումների առաջնահերթությունն ու կարեւորությունը՝ նախարար Թովմասյանն ընդգծեց, որ առանց դատական իշխանությունների լրջագույն բարեփոխումների, որեւէ այլ բնագավառում էական արդյունքների հասնել հնարավոր չէ:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին, ՀՀ արդարադատության նախարարը շեշտեց, որ Հանրապետության նախագահի գերխնդիրն է ապահովել թափանցիկ, եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ, ինչը  կարեւոր է  ոչ միայն   ժողովրդավարության   ցուցանիշ ապահովելու, այլեւ հասարակական-քաղաքական առկա կոնֆլիկները հանգուցալուծելու առումով:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող լորդ Ջոն Պրեսկոտը ի պատասխան այս դիտարկաման կատակեց, թե “ծառը աճում է եւ ցուցանիշը կլինի աճող պտուղը,  այսինքն հանրության վստահության վերականգնումը”:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ