19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Սթիվ Ջոբսի տեսքով տիկնիկներ այլեւս չեն լինի

Հոնկոնգի “In Icons” ընկերությունը որոշել է դադարեցնել Սթիվ Ջոբսի նմանակ-տիկնիկների արտադրությունը եւ վաճառքի չհանել դրանք: Այդ մասին հայտնում են արտադրության կայքում:

Հայտարարության մեջ ասվում է, որ խաղալիքի ստեղծողները հարգում են հեղինակային իրավունքները եւ որ մտադիր չեն եղել Սթիվի կերպարի օգնությամբ վաճառել  “Apple”-ի արտադրանքը: Նրանք նաեւ հայտնել են, որ Ջոբսի հարազատների եւ “Apple”-ի իրավաբանների  կողմից ճնշման են ենթարկվել:

Չնայած նրանք համոզված են, որ չեն խախտել օրենքը, սակայն որոշել են  դադարեցնել արտադրությունը` նրա ընտանիքի անդամների զգացմունքները հարգելով:

“Apple”-ի հիմնադրի տեսքով տիկնիկը ազատ վաճառքի էր հանվելու փետրվարին: Մինչ այժմ այն հնարավոր էր գնել պաշտոնական կայքի միջոցով` 99 դոլարով:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ