10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2012

Աշոտյանը ռեկտորներին ու տնօրեններին քաղաքական խիստ հրահանգներ է իջեցրել

“Տվել եմ սարսափելի խիստ քաղաքական հրահանգներ”,-այսօր այս տարվա առաջին ասուլիսին հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով երեկ “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում իրեն ուղղված օգտատերերից մեկի հարցին: Հիշեցնենք , որ այս տարվա անելիքներին նվիրված ասուլիսի մասին նախարարը հայտարարել էր սոցիալական ցանցի իր էջում եւ օգտատերերին կոչ արել, իրեն դիմել այն հարցերով, որոնք ամենից […]

Հանրապետականացրեցին

Հունվարի 17–ին Հայաստանի Հանրապետական Կուսակցության Արաբկիր տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ խորհրդի նիստ, որի ընթացքում հանձնվեցին տոմսեր տարածքայինը համալրած նոր կուսակցականներին։ Հանդիպման երկրորդ մասում տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նախագահի և տեղակալների ընտրություն։ Արդյունքում ՀՀԿ Արաբկիր տ/կ խորհրդի նախագահ վերընտրվեց Արմեն Մարտոյանը, տեղակալ՝ Արայիկ Մխիթարյանը և ընտրվեց նոր տեղակալ Աշոտ Մովսիսյանը։ Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև տարածքայինի […]

Նոր նշանակում գործադիրում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռուբեն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։ Henaran.am-ին փոխանցում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից: Ռուբեն Մելիքյանը ծնվել է 1982 թ. Երևանում: Գերազանցությամբ ավարտել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը, ապա ուսումնառությունը շարունակել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա):  2008 թ. վեցամսյա ուսում է ստացել Թաֆթսի համալսարանում` […]

Բարաք Օբաման “անընդունելի” է համարում Սիրիայում տիրող իրավիճակը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման “անընդունելի” է համարում Սիրիայում շարունակվող արյունահեղությունները եւ այդ երկրի կառավարության կողմից հակակառավարական ցույցերի մասնակիցների հանդեպ իրականացվող ճնշումները, հայտնում է “Ազատություն” ռադիոկայանը: Վաշինգտոնում կարծում են, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պետք է պաշտոնաթող լինի: Օբամայի խոսքով` ԱՄՆ-ն ակտիվացնում է փորձերը` դիվանագիտական միջոցներով հասնելու ալ-Ասադի եւ նրա շրջապատի չինովնիկների պաշտոնաթողմանը: Նա նաեւ ավելացրել […]

Սերժ Սարգսյանը Մեդվեդեւի հրավերով կմեկնի Սոչի

Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի: Այցի շրջանակներում նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների երկկողմ հանդիպում: Նույն օրը տեղի կունենա նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Հիշեցնենք, որ նախագահների  եռակողմ հանդիպումներ Սոչիում տեղի են ունեցել նաեւ 2011-ի մարտի 5-ին […]

Թամամյանի գործով հետաքննությունն ավարտվել է. Ժամանակ

ՀՔԾ-ից թերթի հետ զրույցում  հաստատել են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով հետաքննությունն ավարտվել է: Թամամյանի գործը քննվում է Հատուկ Քննչական ծառայությունում: Նրան ներկայացվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք: Թամամյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օր.-ի 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով: Նա 2011թ. փետրվարի 26-ին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով […]

“Կոստա Կոնկորդիա”-ի նավապետին տնային կալանքի են ենթարկել /վիդեո/

Հունվարի 13-ին իտալական Ջիլիո կղզու ափերի մոտ խորտակված “Կոստա Կոնկորդիա” նավի նավապետին տնային կալանքի են ենթարկել: Ինչպես հայտնում է “Reuters” գործակալությունը, նրան արդեն  ազատել են նախնական կալանքից: Ֆրանչեսկո Սկետինոն, որը մեղադրվում է չկանխատեսված սպանության մեջ, ձերբակալվել էր վթարից մի քանի օր անց: Ափամերձ պահակախմբի հետ Սկետինոյի վարած բանակցություններից պարզ է դարձել նաեւ, որ նա հրաժարվել […]

Ռոբերտ Քոչարյանը հայտարարութուն է անելու. Հայկական ժամանակ

Ըստ  “Հայկական ժամանակի”,  առաջիկայում Ռոբերտ Քոչարյանն ընտրությունների հետ կապված ինչ-որ հայտարարություն է անելու: “Թե ինչպիսին կլինի այդ հայտարարությունը, դժվար է ասել, բայց քիչ է հավանական, որ որեւէ բան կփոխվի քաղաքական պրոցեսների տրամաբանության մեջ: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ ընթացիկ քաղաքական շրջափուլը վերջնական եւ անշրջելի կդարձնի Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուի կարգավիճակը եւ նրա […]

Վարչապետ Տիգրան Սարգսյանից սենսացիա մի սպասեք

 “Քաջարան գյուղի հարցում ոչ մի սենսացիոն հայտարարություն նախատեսված չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսնակ Արամ Անանյանը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Սյունիքի մարզի Քաջարան գյուղի հողատարածքներին, որոնք գերակա շահ են ճանաչվել: Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն վարչապետին բարկացրել է այն փաստը, որը իրականությունը խեղաթյուրված են ներկայացրել իրեն: Սակայն վարչապետի  մամլո խոսնակը ասաց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2012
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի