10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչապետ Տիգրան Սարգսյանից սենսացիա մի սպասեք

 “Քաջարան գյուղի հարցում ոչ մի սենսացիոն հայտարարություն նախատեսված չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսնակ Արամ Անանյանը:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Սյունիքի մարզի Քաջարան գյուղի հողատարածքներին, որոնք գերակա շահ են ճանաչվել: Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն վարչապետին բարկացրել է այն փաստը, որը իրականությունը խեղաթյուրված են ներկայացրել իրեն:

Սակայն վարչապետի  մամլո խոսնակը ասաց, որ անցած տարեվերջին Տիգրան Սարգսյանը անդրադարձել է այդ խնդրին: Մասնավորապես, նա  “Ազատություն” ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ երբ  2011թ-ի առաջին եռամսյակում, երբ այդ որոշումը կայացվում էր, համաձայնեցված էր եւ բողոքողներ չկային:

“Այդ հանքերը շահագործելու վերաբերյալ որոշումը գալիս է դեռեւս Սովետական Միության տարիներից։ Դրանով էր պայմանավորված, որ այդ գյուղը ամբողջությամբ տեղափոխվելու էր։ Բնակիչների քանակը այդ գյուղում էապես նվազել էր հենց այդ պատճառով։ Բայց ապագայում, երբ որ արդեն դա դառավ իրատեսական ծրագիր, շատերը, հատուցում ստանալու նպատակով, վերադարձել են գյուղ, եւ ներկայացրել են հայտեր, որ իրենք նույնպես իրավունքներ ունեն հատուցումներ ստանալու։ Նրանք բոլորը անպայման հատուցում ստանալու են։ Որեւիցե գյուղացի չպետք է տուժված լինի այս գործարքից։ Եթե մենք տեսնենք, որ այդպիսի ռիսկեր կան, բնականաբար, այդ գործարքը տեղի չեն ունենա”,-ասել էր վարչապետը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ