Եղբայրասպանը հոգեկան հիվանդ չէ

Մասիս քաղաքի 27-ամյա Արմեն Քալաշյանը, որը անցած տարվա դեկտեմբերի 23-ին սպանել էր եղբորը` 25-ամյա Էրիկ Քալաշյանին, չի տառապում որեւէ հոգեկան հիվանդությամբ:
Հիշեցնենք, որ եղբայրները այդ օրը երեկոյան ընթրելիս ալկոհոլ են օգտագործել, հետո կենցաղային մի հարցի շուրջ սկսել են վիճել:
Վեճը ծեծռտուքի էր փոխվել, ու ավագ եղբայրը վերցնելով դանակը սպանել էր կրտսերին: Նշանակված դատաբժշկափորձաքննական հետազոտությունների արդյունքում Արմենը լրիվ առողջ է ճանաչվել:
Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Միաժամանակ, ըստ նույն աղբյուրի, գործը դեռ նախաքննության փուլում է: Արմեն Քալաշյանը կալանավորված է: