Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է Պոլսի պատրիարքի ընտրությունների հարցը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունների հարցը: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» ընտրված հայ պատգամավորը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հասցեագրված գրավոր հարցադիմում է ներկայացրել մեջլիս: Փայլանը Սոյլուին հարցեր է հղել Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններին կառավարության միջամտության պատճառների մասին. Փայլանի գրավոր հարցադիմումի հայերեն տարբերակը ներկայացնում ենք ստորև. […]