18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայում աղբանոց նետված գրքերով գրադարան է հիմնվել

Անկարայի քաղաքապետարանի հավաքարարները հետաքրքիր մտահաղացում են իրականացրել։ Ըստ թուրքական «Gaiadergi» լրատվակայքի՝ նրանք 7 ամիս շարունակ աղբանոցից հավաքել են դեն նետված գրքերը և ստեղծել գրադարան։ Հավաքվել է մոտ 4000 գիրք: Բանվորները հավաքած գրքերը տեղափոխել են Անկարայի հինավուրց և լքված շենքերից մեկը և այնտեղ էլ հիմնել գրադարանը։ Այդ շենքում տեղի բանվորները  սովորաբար սիրում են իրենց հանգիստը անցկացնել։ BBC-ի թուրքական […]

Շփման գծում պետք է հանդարտություն տիրի, զոհերը պետք է բացառվեն. ՀՀ նախագահ

«Կոնկրետ կետերի շուրջ, այո՛, չեն խոսում, բայց եթե տեսնեք`այս 2 տարիներին ինչ է տեղի ունեցել, ապա այդ պրոցեսը պետք է բնական համարեք»,-«Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում այսօր նման դիտարկում է արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով րագրողի հարցին` իրականությանը համապատասխանո՞ւմ է արդյոք այն պնդումը, որ, էստ էության, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթղթի կամ կարգավորման կետերի շուրջ […]

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՅԴ Արցախի կառույցի պատասխանատուներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կենտրոնական և շրջանային կոմիտեներիպատասխանատուներին՝ քննարկելու գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի հետ կապված որոշ հարցեր: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ մշակվող հայեցակարգի նպատակն է կանոնակարգել գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետականքաղաքականությունը: «Արդեն բավականին ժամանակ է, ինչ իրականացնում ենք քննարկումներ հայեցակարգի մշակման ուղղությամբ, և առաջիկայում այն ընդունելուց հետո սկսելու ենքկիրարկման փուլը՝ համապատասխան ծրագրերի և ուղեցույցների հիման վրա: Մենք ցանկանում ենք հայեցակարգն ընդունելուց առաջ աշխատանքային տարբեր հանդիպումների և հանրայինքննարկումների միջոցով առավելագույնս ընդգրկել լավագույն առաջարկությունները, քանի որ այն դառնալու է առաջիկա տարիներին ոլորտում իրականացվելիք պետական քաղաքականությանհիմնական փաստաթուղթը»,- ասել է Ա. Հարությունյանը: Պետնախարարն, ըստ ճյուղերի, ներկաների ուշադրությանն է ներկայացրել հայեցակարգի նախագծի հիմնական սկզբունքները՝ ընդգծելով, որ պետական աջակցություն հետայսու ցուցաբերվելու էայն քաղաքացիներին, ովքեր հետևելու են նախանշված չափորոշիչներին: Ելույթով հանդես է եկել նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ով, մասնավորապես, անդրադարձել է անասնապահության կանոնակարգման ուղղությամբ առաջիկայումիրականացվելիք փորձարարական ծրագրերին, ինչպես նաև ոլորտը կարգավորելու համար նախատեսվող օրենսդրական խստացումներին: Շնորհակալություն հայտնելով Ա. Հարությունյանին ընդունելության և գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները մանրամասն ներկայացնելու համար՝Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նշել է, որ կուսակցությունը թեմայի շուրջ քննարկումներ է անցկացրել: Արդյունքում, հավաքագրվածառաջարկների փաթեթը փոխանցվեց պետնախարարին: Այնուհետև հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցել պետնախարարին ուղղել իրենց հուզող հարցերը և ստանալ սպառիչ պատասխաններ:

Թուրքիան 10մլն դոլար օգնություն կտրամադրի Պաղեստինին

Թուրք-պաղեստինյան հարաբերությունները էլ ավելի են սերտանում։ Թուրքիան Պաղեստինին 10մլն դոլար չափի օգնություն կտրամադրի։ Ըստ թուրքական «Milliyet» պարբերականի՝ այդ տեղեկությունը հայտնել է «Resmi» պաշտոնաթերթը: Ֆինանսական օգնությամբ նպատակ է դրվում զարգացնել Պաղեստինի տնտեսությունը, հոգալ առաջին անհրաժեշտության ծախսերը, ինչպես նաև զարգացնել երկրի արտադրողականությունը։ Գումարի մի մասն էլ ուղղվելու է Պաղեստինի պետական բյուջե, ինչպես նաև Գազայի շրջան։ Հիշեցնենք, որ […]

Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու հարցը բարձրացվել է Թուրքիայի մեջլիսում

Թուրքիայի խորհրդարանի 3 կուսակցություն  ստորագրել է համատեղ հայտարարություն, որով միջազգային հանրությանը կոչ է արվում ճանաչել արևելյան Երուսաղեմը  Պաղեստինի մայրաքաղաք։  Ըստ թուրքական «T24» թերթի կայքի՝ հայտարարությունը ստորագրել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), երկրի  գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական » (CHP-ԺՀԿ) և «Ազգայնական շարժում » (ԱՇԿ-MHP) կուսակցությունները: Այդ կոչն ընթերցվել է Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից։ Ավելի վաղ վերոնշյալ […]

Երուսաղեմի վերաբերյալ Էրդողանի կոչը դրական արձագանք է ստացել

Ստամբուլում  մեկնարկած «Իսլամական համագործակցություն» (ԻՀԿ) կազմակերպության գագաթնաժողովի ավարտից հետո հարապարկվելու է համատեղ հայտարարություն, որի մեջ ներառվելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչը՝ արևելյան Երուսաղեմի վերաբերյալ: Միջանկյալ նշենք, որ Թուրքիայի նախագահը կոչ էր արել իսլամական աշխարհին արևելյան Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի «օկուպացված» մայրաքաղաք: Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի՝ այդ մասին հայտնում են Էրդողանին մոտ գտնվող աղբյուրները: Աղբյուրը, որի […]

Ղարաբաղյան հակամարտության պատանդ. 168 Ժամ

Հիշում եմ՝ ինչպիսի ոգևորությամբ էր պոլսահայ համայնքն ընդունել հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման և հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության լուրը: Դա համայնքին հավելյալ անվտանգության, կայունության զգացում էր ներշնչել, հույս, որ հայրենիքի հետ կապը կվերականգնվի, հայ համայնքի իրավունքները ու շահերը առաջ կմղվեն հեշտությամբ, հայ համայնքը Թուրքիայի իշխանությունների հետ խնդիրներ այլևս չի ունենա, հայկական մշակութային ժառանգության պահպանման համար անվերջ պայքարը […]

Զանգվածային թունավորում Էրդողանի անվան համալսարանում

Թուրքիայի Ռիզե քաղաքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան համալսարանի հանրակացարանում զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել: Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի՝ դեկտեմբեր 12-ին ճաշից հետո ուսանողների մոտ առողջական գանգատներ են նկատվել, մասնավորապես որովայնացավ և գլխապտույտ: Թունավորման կասկածանքով 473 ուսանող տեղափոխվել են հիվանդանոցներ:   Համալսարանի ղեկավարությունից հայտնել են, որ ըստ նախնական ախտորոշման՝ ուսանողների մոտ նկատվել […]

Էրդողանը իսլամական աշխարհին կոչ է արել Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթով հանդես է եկել Ստամբուլում  մեկնարկած «Իսլամական համագործակցություն» (ԻՀԿ) կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի ժամանակ: Ըստ թուրքական  «Sabah» թերթի կայքի` Էրդողանը խոսել է ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու փաստի շուրջ: Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք: Ըստ նրա՝ Երուսաղեմը  մահմեդական աշխարհի համար հանդիսանում էր «կարմիր գիծ», որի […]

Հանդիպել են Թուրքիայի և Պաղեստինի նախագահները

Ստամբուլում դեկտեմբերի 13-ին կայանալիք «Իսլամական համագործակցություն» (ԻՀԿ) կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Պաղեստինի նախագահ Մահմութ Աբբասը մեկնել է Թուրքիա: Ըստ թուրքական  «Sabah» թերթի կայքի` գագաթնաժողովից առաջ Պաղեստինի նախագահը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Դռնփակ պայմաններում 1 ժամ տևած հանդիպման մասին թուրքական աղբյուրը տեղեկություններ չի հաղորդում: Միայն նշվում է, որ օրակարգային հարցը եղել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի