18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Մեհրիբան Ալիևան ամուսնուն գահընկեց կանի՞ /տեսանյութ/

Գաղտնիք չէ, որ հարևան Ադրբեջանում Ալիևների ընտանիքը զավթել  է իշխանությունը․ պաշտոնները բախշվել են ընտանիքի անդամների միջև։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը անդրադարձավ լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր  է, որ Մեհրիբան Ալիևան  առաջիկա ընտրություններում դառնա նախագահ՝ զբաղեցնելով ամուսնու պաշտոնը։ Ըստ քաղաքագետը՝ էականը համակարգային փոփոխություններն են։ Այդ երկրում  արմատական փոփոխություններ պետք է արվեն, իսկ […]

Ռուհանին կմեկնի Թուրքիա

Դեկտեմբերի 12-ին Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռուհանին մեկնելու է Թուրքիա: Թուրքական «Ehlibeythaber» լրատվակայքը, հղում անելով Իրանի նախագահականի տեղեկատվության կենտրոնի պատասխանատու Փերվիզ  Իսմայիլի հայտարարությանը, նշում է, որ Ռուհանին Ստամբուլում կմասնակցի Երուսաղեմի հարցով «Իսլամական համագործակցություն» (ԻՀԿ) կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայարաքաղաք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ […]

Չեմ պատրաստվում բարոյականության մասին խրատ ստանալ. Իսրայելի վարչապետը՝ Էրդողանին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ հանդիպման  ժամանակ արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը, որով նա Իսրայելին անվանել էր  «ահաբեկչական պետություն»: «Չեմ պատրաստվում բարոյականության մասին խրատ ստանալ, մի նախագահից, ում երկրում  հրթիռակոծում են քրդական գյուղերը, ձերբակալում են լրագրողներին: Օգնելով Իրանին, որ վերջինս հաղթահարի իր դեմ սահմանված պատժամիջոցները՝ Էրդողանը փաստորեն հարձակվել է […]

Եվրամիության և Թուրքիայի միջև սիրիացիների վերաբերյալ նոր բանակցություններ են սկսվել

Եվրամիության (ԵՄ) Թուրքիայի պատվիրակության նախագահ Քրիստիան Բերգերը հայտարարել է, որ Անկարայի և Բրյուսելի միջև կրկին վերսկսվել են սիրիացի գաղթականների վերաբերյալ բանակցությունները: Ինչպես տեղեկացնում է «Sputnik»-ի թուրքական ծառայությունը՝  դա պայմանավորված է այն հանգամանքով, որ սիրիացի փախստականներին օգնելու նպատակով Թուրքիային  3 մլրդ եվրո տրամադրելու վերաբերյալ նախկինում կնքված պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ. հունվարին: Բերգերը տեղեկացրել է, որ […]

Գերմանիայում Թուրքիայի իշխանություններից պահանջել են ազատ արձակել Դեմիրթաշին

Գերմանացի քաղաքական գործիչները Թուրքիայի իշխանություններից պահանջել են ազատ արձակել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, ով արդեն 13 ամիս է ինչ  գտնվում է բանտում: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ Դեմիթաշին ազատ արձակելու պահանջով են հանդես եկել Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական»(SPD), «Ձախերի»-ի և «Կանաչներ»-ի կուսակցությունների խմբակցությունների նախագահները: Վերջիններիս կողմից արված համատեղ հայտարարության մեջ մասնավորապես կոչ է […]

Ստամբուլում մետրոյի կայարանից հեռացրել են Թրամփի անունով ցուցանակները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրանփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից հետո Թուրքիայում ընթացող բողոքի ակցիաների տարբեր դրսևորումներ են ընդունում: Ըստ «CNNTurk» լրատվական կայքի՝  որպես բողոքի դրսևորում, Ստամբուլի մետրոյի Շիշլի կայարանից հեռացվել են կայարանի հարևանությամբ գտնվող «Trump» առևտրի կենտրոնի տեղը հուշող ցուցանակները, ինչպես նաև գետնանցումի պատի «Trump» գրությունը: Նշվում է, որ  գիշերային ժամերին հեռացված ցուցանակների […]

Արցախում մասնագետների պակաս կա. փոխնախարարն է ահազանգում

Արցախի դպրոցներում՝ հատկապես սահմանային գյուղերում, մասնագետների պակաս դեռևս կա: Խնդիրը Henaran.am-ի հետ զրույցում բարձրաձայնեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանը:  Միևնույն ժամանակ նա նկատեց, որ նախորդ տարիների հետ համեմատած խնդիրը մասամբ կարգավորվել է, Արցախի կառավարությունն էլ այս խնդրի լուծմանն ուղղված մի շարք քայլեր է ձեռնարկել: «Կառավարությունը որոշում է ընդունել մանկավարժին այլ վայր […]

Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Պաշտոնական Բաքվի քարոզչամեքենայի՝ հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ամեն օր տարածվող միօրինակ ու միապաղաղ հաղորդագրությունները, ինչպես նաեւ դեկտեմբերի 8-ի տեղեկատվությունը, թե իբր արցախյան բանակը խոշոր տրամաչափի գնդացիրներից եւ ականանետերից կրակ է վարել Աղդամի շրջանի Օրթա Քարվենդ բնակավայրի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՊՆ-ն: «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում […]

Մայր Հայաստանի եւ սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ մենք կարողացանք հաղթահարել բոլոր դժվարությունները

Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ:  Ուղերձում ասված է. <<Սիրելի՛ արցախցիներ,  Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ: 1991 եւ 2006 թվականների դեկտեմբերի 10-ի հանրաքվեները վճռորոշ դերակատարություն ունեցան մեր հանրապետության կյանքում՝ ազդարարելով […]

Բաքվի ձեռքբերումը

Բաքուն և Աստանան ստեղծում են երկու աշխատանքային խումբ` ղազախական նավթն ու գազն Ադրբեջանի տարածքով համաշխարհային շուկաներ արտահանելու համար։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Կանատ Բոզումբաևը։ Ըստ նրա՝ ղազախական գազի արդյունահանման ծավալները մեծանում են ու Ադրբեջանը դիտարկվում է որպես այդ գազի տարանցման ուղիներից մեկը։ Նա նշել է, որ իրենք քննարկում են Ղազախստանի արևմուտքում LNG […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի