09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

«Սուլթանության ժամանակներն անցել են». Իսրայելը պատասխանել է Էրդողանի հայտարարությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր խզել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները, եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչի որպես Իսրայելի մայրաքաղաք: Էրդողանի այս հայտարարությանը պատասխանել են Իսրայել պետության միանգամից մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Ըստ թուրքական «Mezopotamyaajansi.com» լրատվական կայքի՝ Իսրայելի հետախուզության նախարար Իսրայել Կացը հայտարարել է,  որ իրենք Թուրքիայի նախագահի հրամաններին չեն ենթարկվում և […]

Դիտարկում շփման գծում

Դեկտեմբերի 6-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։   Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը […]

Թուրքիայի նախագահ Էրդողանը ներքաշված է 15 միլիոն դոլարի ֆինանսական մի նոր սկանդալում

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 14 տարի առաջ իշխանության եկավ որպես բարեպաշտ մահմեդական՝ հայտարարելով, որ մտադիր է կոռուպցիան արմատախիլ անել թուրքական քաղաքականությունից:   Իր իշխանությունն ամրապնդելուց և վարչապետից բռնակալ նախագահ դառնալուց հետո, նա մոռացավ իր խոստումների մասին և վարեց խիստ կոռումպացված քաղաքականություն, որը դատապարտել էր: […]

ԵԽ նախարարների կոմիտեի կոշտ դիրքորոշումը Ադրբեջանի վերաբերյալ

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հարգելի գործընկերներ, Երեկ՝դեկտեմբերի 5-ին, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հարուցել է նախադեպը չունեցող դատական քննություն Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռը չկատարելու վերաբերյալ: Նախկինում որևէ պետության վերաբերյալ նախարարների կոմիտեն նման որոշում չի կայացրել: Հիշեցնեմ, որ գործը վերաբերում էր ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր Իլգար Մամեդովին […]

Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին

Դեկտեմբերի 5-ին Թուրքիայի  զինված ուժերին պատկանող 20 ռազմական ավտոմեքենայից բաղկացած ավտոշարասյունը տեղակայվել է թուրք –սիրիական սահմանի մոտ: Ըստ թուրքական «Dunyabulteni» լրատվակայքի համաձայն՝ ավտոմեքենաները տեղակայվել են Սիրիայի սահմանամերձ Հաթայ նահանգում: Թուրքական «Haberler» լրատվամիջոցն էլ հայտնում է, որ  Թուրքիայի Մալաթիա նահանգից Սիրիայի հետ սահման են ուղարկվել 5 հատ «Fırtına» տեսակի հաուբիցներ: Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած ազգային  […]

Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները կարող ենք խզել. Էրդողան

Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցության ժողովին ունեցած ելույթի ընթացում անդրադարձել է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի՝ սպասվելիք որոշմանը: Էրդողանը սպառնացել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նման որոշման դեպքում իրենք շատ խիստ պատասխան կտան, ընդհուպ մինչև Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական […]

Ստեփանակերտ-Հադրութ ճանապարհին վերանորոգման ու փոսալցման աշխատանքներ են իրականացվել (ֆոտո)

Ստեփանակերտ-Հադրութ ճանապարհին մասնակի վերանորոգման ու փոսալցման աշխատանքներ են իրականացվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Ճանապարհի հատկապես մի քանի հատվածներում դրանց իրականացումը խիստ անհրաժեշտություն էր», – նշել է նա:

Երեք հաղորդագրություն. Ժամանակ

Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ին այցելել է Արցախ և դիտել այնտեղ իրականացվող զորավարժությունը, նաև անցկացրել խորհրդակցություն պաշտպանական խնդիրների թեմայով: Այդօրինակ այցերը Սարգսյանի օրակարգում ամենևին նորություն կամ հազվադեպ երևույթներ չեն, և այդ տեսանկյունից, իհարկե, չկա առանձնահատուկ որևէ բան, սակայն իրավիճակին առանձնահատկություն հաղորդում են այն ժամանակահատվածներն ու մթնոլորտը, որ ուղեկցում են յուրաքանչյուր այց: Եվ այդ տեսանկյունից դեկտեմբերի 2-ի […]

Սերժ Սարգսյանը փակեց «բռնվելու» տեղերը. Ժամանակ

Թուրքիայի նախագահ Էրդողանն իր գլխավորած կուսակցության առաջ ելույթ ունենալով, անդրադարձել է Հայաստանին և հայտարարել, թե «հայկական սփյուռքի ճնշման տակ» Թուրքիայի հետ «բարեկամության դուռը փակ պահելու» հետևանքով Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային տնտեսական նախագծերից և շարունակելու է դուրս մնալ, իսկ ահա Վրաստանը, որի օրինակը բերել է Էրդողանը, օգտվում է Թուրքիային «ձեռք մեկնելուց»: Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթը […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Դեկտեմբերի 6-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա)։ Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված