28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիայի խորհրդարանի 4 կուսակցություններ դատապարտել են Թրամփի որոշումը

Թուրքիայի խորհրդարանի 4 կուսակցություններ համատեղ հայտարարություն են ստորագրել`  կապված այն փաստի հետ, որ ԱՄՆ-ն Երուսաղեմը ճանաչել է որպես  Իսրայելի մայրաքաղաք:

Ըստ թուրքական  «Dosyahaber»  լրատվական կայքի՝ հայտարարությունը ստորագրել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), երկրի  գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական » (CHP-ԺՀԿ), քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) և  «Ազգայնական շարժում » (ԱՇԿ-MHP) կուսակցությունները:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Մենք կտրականապես մերժում ենք Երուսաղեմի պատմական կարգավիճակի փոփոխությանը միտված արկածախնդիր փորձերը»:

Նշվել է, որ այս հայտարարությունը հակասում է պաղեստինյան հակամարտության հարցում ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությանը:

Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք։ Սպիտակ տանը ելույթ ունենալու ժամանակ նա նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ