18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Պատերազմի վտանգը ապրիլից հետո. Ժամանակ

Հայաստանի և Ադրբեջանի ար­տաքին գործերի նախարարների՝ Վիեննայի հանդիպումից հետո հնչում են հռետորական կամ լրագրողական հարցադրումներ, և թե արդյո՞ք հանդիպումը արդարաց­րեց սպասելիքը, կամ ի՞նչ սպասել այդ հանդիպումից: Միևնույն ժա­մանակ, հանդիպումից հետո արձա­նագրվեց, որ այն անպտուղ էր, հետևաբար անարդյունավետ և դրա­նով իսկ վտանգավոր՝ ռազմական էսկալացիայի տեսանկյունից: Հայաստանի հանրային, քաղաքա­կան շրջանակներում գործնականում տեղի չի ունենում կարևորագույն մի հանգամանքի՝ […]

Հետեւությունների արդյունքը /տեսանյութ/

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, իհարկե, նաև հայկական դիվանագիտության արդյունքն է, բայց մեր դիվանագիտության մեջ դեռ շատ անելիքներ կան։ Ըստ քաղաքագետի՝ մեր դիվանագիտության մեջ նկատվում է դրական առաջընթաց։ «Կարծում եմ՝ դա եղավ հետևությունների արդյունքում, ինչպես նաև իրենց գործին նվիրված դիվանագետների հավաքական աշխատանքի շնորհիվ», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Ռուբեն Մեհրաբյանը։ Խոսելով արցախյան հակամարտության […]

Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը Թուրքիայի համար առ ոչինչ է. Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին հայտարարությանը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Թուրքիայի կառավարության տարածած հայտարարության մեջ Յըլդըրըմը Թրամփի որոշումն անվանել է «անպատասխանատվության դրսևորում» և հայտարարել, որ դա առ չինչ է Թուրքիայի համար: Թուրքիայի վարչապետը մասնավորապես ասել է. «ԱՄՆ-ի […]

ԵԱՀԿ նախարարական խորհրդում ԼՂ խնդրի վարաբերյալ հայտարարություն է ընդունվել

Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպման արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լականը համատեղ հայտարարություն են ընդունել: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Համանախագահող երկրները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդության […]

Ադրբեջանի ԱԳՆ-ի «քաջնազարյան» հայտարարությունը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արված հայտարարությունն այն մասին,որ ԱՄՆ-ն Երուսաղեմը ճանաչում է Իսրայել պետության մայրաքաղաք և մոտակա տարիներին իր դեսպանատունը կտեղափոխի Թել Ավիվից երեք կրոնների “մայրաքաղաք” բուռն արձագանք գտավ միջազգային հարության մոտ… Միջազգային հանրությունից փորձեցին հետ չմնալ նաև մեր արևելյան հարևանները…Պաշտոնական Բաքուն ԱԳՆ-ի մակարդակով […]

Ռուսաստանը կշարունակի աջակցել ԼՂ հակամարտող կողմերին լուծում գտնելու հարցում. Լավրով

Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին՝ հիմնախնդրի լուծում գտնելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանը նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ շարունակելու է հետագայում էլ աջակցել կողմերին փոխընդունելի լուծումներ գտնելու հարցում՝ համաձայն […]

Երկրաշարժի 29-րդ տարելիցի առթիվ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ` Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Թուրքիան դատապարտել է Թրամփի հայտարարությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահի`  Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչող հայտարարությունը։ Ըստ թուրքական «Trthaber» լրատվամիջոցի` թուրք պաշտոնյան «Twitter»-ում այդ մասին գրառում է կատարել: «ԱՄՆ-ն Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք։ Մենք այդ կապակցությամբ մտահոգված ենք։ Դապարտում ենք ԱՄՆ-ի դեսպանատան տեղափոխումը Թել-Ավիվից Երուսաղեմ։ Այս որոշումը միջազգային օրենքների և ՄԱԿ-ի որոշումների բացահայտ խախտում է»։ […]

Հայաստանի բացառիկ շանսը. Ժամանակ

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատում աննախադեպ հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ` պայմանավորված ՄԻԵԴ-ի վճռի չկատարման հետ: Նախարարների կոմիտեն առաջին անգամ է կիրառում իր վերահսկողական բացառիկ գործառույթն, ինչն, անշուշտ, արտառոց երևույթ է, մանավանդ, եթե հիշենք, որ տակավին շաբաթներ առաջ Իլհամ Ալիևը հոխորտացել էր լքել Եվրախորհուրդը` Նախարարների կոմիտեի նման որոշման պարագայում: Ստրասբուրգում […]

Իրանի ակտիվացումը ղարաբաղյան հարցում պատահական չէ. 168 Ժամ

«Փորձ է արվում ցույց տալ, որ Իրանը մոտիկից հետևում է իրավիճակին, նկատում է ամեն բան և աչք չի փակում: Բարձրաձայնվում է ռուսական զենքի գործարքների մասին, նշվում դրանց անթույլատրելիության մասին, սա պատահակա՞ն է, իհարկե ոչ: Իրանը փորձում է նաև ինչ-որ առումով ցույց տալ Ռուսաստանի, Թուրքիայի իրական դերակատարությունը հակամարտությունում՝ բացահայտելով, թե որ կողմն ինչպես է միջամտում հակամարտությանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի