18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Պատերազմի դեպքում Թուրքիան կներքաշվի ղարաբաղյան կարգավորման մեջ. 168 Ժամ

Ներկայումս Ռուսաստանին թեև ձեռնտու է ունենալ գերակա առավելություն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, Թուրքիայի մասնակցությունը կարգավորման գործընթացում խիստ անցանկալի է, քանի որ Թուրքիան և անկանխատեսելի է, և կարող է խլել Ռուսաստանից այդ գոտում մենաշնորհային նախաձեռնողականությունը: Թուրքիան կշարունակի միջամտել: Ամենայն հավանականությամբ այդ միջամտությունը կհաջողվի միայն այնպիսի դեպքերում, ինչպիսին ապրիլյան դեպքերն էին, այսինքն` եթե լինեն բախումներ, այլապես […]

Թուրքիայում բողոքի ցույցեր են անցկացվել Թրամփի որոշման դեմ (լուսանկարներ)

Թուրքիայում բողոքի ցույցեր են անցկացվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմը Իսրայելի  մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Ստամբուլի Ֆաթիհ Սուլթան մզկիթում ուրբաթօրյա նամազից հետո բողոքի ակցիա է կազմակերպվել, որին հազարավոր մարդիկ են մասնակցել: Ստամբուլի «Հուլիսի 15-ի նահատակների» կամուրջի մոտ ցույց են կազմակերպել «Հուլիսի 15» միության ներկայացուցիչները:  Ցուցարարները պարզել են Թուրքիայի և Պաղեստինի դրոշները՝ բացականչելով. «Ինչպես […]

Եվս մեկ անգամ ի ցույց դրվեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի, հայկական ուժերի բարձր պատրաստակամությունը. Շարմազանով

Օրեր առաջ Արցախի հանրապետությունում տեղի են ունեցել լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց հետևել են Արցախի հանրապետական նախագահ Բակո Սահակյանև Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: «Սրանք աննախադեպ զորավարժություններ էին՝ և իրենց քանակով, և օգտագործված տեխնիկայով: Սրանք եկան ապացուցելու, որ մեր դիվանագիտական հաջողությունները նախևառաջ ամրապնդվում են մարտունակ բանակով և մեր զորքի մարտական ոգով»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին […]

Էրդողանը Հունաստանից պահանջել է Թուրքիային արտահանձնել թուրք զինվորականներին

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Հունաստանի  վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ, որից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` ասուլիսի ժամանակ Էրդողանը պահանջել է Հունաստանի իշխանություններից Թուրքիային արտահանձնել այն զինվորականներին, որոնք 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո փախել են Հունաստան և ապաստան խնդրել տեղի իշխանություններից: «Թուրքիան երկար տարիներ […]

Թուրքիայում կանցկացվի «Ցասման ուրբաթ»` ըննդեմ Թրամփի որոշման

«Իսլամական դիմակայության շարժումը» (ՀԱՄԱՍ) ընդդեմ Իսրայելի «Ցասման ուրբաթ» է հայտարարել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք: Թուրքական «Haberler» լրատվական կայքը հայտնում է, որ «ՀԱՄԱՍ»-ի կոչն արձագանք է գտել ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Թուրքիայում: Թուրքիայի տարբեր շրջաններում բնակիչներն ուրբաթօրյա աղոթքից հետո բողոքի ցույցեր կկազմակերպեն և կաղոթեն ազատ Պաղեստինի համար: […]

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրին

Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհդրի 24-րդ նիստի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպմանն արտգործնախարարները քննարկեցին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները մտքեր փոխանակցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղությունների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձան ղարաբաղյան […]

Էրդողանը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ

Հունաստան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել  Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ: Հանդիպմանի ժամանակ Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել է հունական կողմի հասցեին:    «Թուրքիայում հույների հանդեպ այնպես չեն վարվում, ինչպես Հունաստանում՝ թուրքերի: Արևմտյան Թրակիայում (Հունաստան) նույնիսկ «թուրք» բառ գրելը դարձել մեծ դժվարություն: Բայց չմոռանանք, որ ձեր մուտքը ՆԱՏՕ մենք ապահովեցինք: Եթե մենք խոչընդոտեինք, դուք […]

Ալիևից ներողություն չենք խնդրել. թուրք մտավորականները հերքում են

Թուրքիայի արտգործանխարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի հայտնի մտավորականներ Ալի Բայրամօղլուի, Ուֆուք Ուրասի, Էրոլ Քաթըրջըօղլուի և Սաիթ Չեթինօղլուի դեմ հետաքննություն է սկսվել Արցախ այցելության համար: Մտավորականներն Արցախ էին այցելել սեպտեմբերին, ինչից հետո Ադրբեջանը «երկրի տարածքն ապօրինի հատելու» մեղադրանքով նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարել: Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը, մտավորականները հայատարարություն են տարածել՝ հերքելով Չավուշօղլուի […]

Շարունակվում են «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում նախատեսված միջոցառումները

Շարունակվում է «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնը, որը մեկնարկել է նոյեմբերի 21-ին՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ Վիլյորբան քաղաքում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմամբ։ Այս օրերին փառատոնը հյուրընկալվել է Դրոմի նահանգի Վալանս և Բուրգ-լե-Վալանս քաղաքներում, որտեղ տեղի են ունենում Արցախի մշակույթն ու առօրյան ներկայացնող բազմաթիվ միջոցառումներ։ Դեկտեմբերի սկզբին Վալանսում կայացել է ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանի «Մենք ենք մեր սարերը» վավերագրական […]

Թուրքիայի խորհրդարանի 4 կուսակցություններ դատապարտել են Թրամփի որոշումը

Թուրքիայի խորհրդարանի 4 կուսակցություններ համատեղ հայտարարություն են ստորագրել`  կապված այն փաստի հետ, որ ԱՄՆ-ն Երուսաղեմը ճանաչել է որպես  Իսրայելի մայրաքաղաք: Ըստ թուրքական  «Dosyahaber»  լրատվական կայքի՝ հայտարարությունը ստորագրել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), երկրի  գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական » (CHP-ԺՀԿ), քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) և  «Ազգայնական շարժում » (ԱՇԿ-MHP) կուսակցությունները: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի