27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախում մասնագետների պակաս կա. փոխնախարարն է ահազանգում

Արցախի դպրոցներում՝ հատկապես սահմանային գյուղերում, մասնագետների պակաս դեռևս կա: Խնդիրը Henaran.am-ի հետ զրույցում բարձրաձայնեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանը: 

Միևնույն ժամանակ նա նկատեց, որ նախորդ տարիների հետ համեմատած խնդիրը մասամբ կարգավորվել է, Արցախի կառավարությունն էլ այս խնդրի լուծմանն ուղղված մի շարք քայլեր է ձեռնարկել:

«Կառավարությունը որոշում է ընդունել մանկավարժին այլ վայր գործուղելու մասին: Սահմանվել է, որ եթե որևէ մանկավարժն իր մշտական բնակության վայրից մինչև 30 կմ հեռավորության վրա է մեկնում մանկավարժական աշխատանքի, ապա նրա աշխատավարձն ավելանում է ևս 50 տոկոսով, ինչպես նաև տրվում է բնակարանային վարձ կամ բնակարան տվյալ գյուղում»,- ասաց նա:

Այսպես, 170 մանկավարժ գործուղվել է Քաշաթաղի, Քարվաճառի, Հադրութի շրջաններ: Սակայն այս խնդրի լուծման համատեքստում Արմեն Սարգսյանը մտավախություն ունի՝ կապված «Հանրակրթության մասին օրենքի» փոփոխության հետ, որով սահմանվում է, որ 2018 թվականի օգոստոսի 20-ից հետո, միջին մասնագիտական կրթություն ստացած անձը չի կարող զբաղվել մանկավարժական գործունեությամբ: 

«ՀՀ կրթության, գիտության նախարարն էլ այս խնդրի մասին խոսեց, իսկ մեր նախարարության առաջարկն այն է, որ 5 տարով երկարաձգեն օրենքը, որ մարդիկ և՛ աշխատեն, և՛ հեռակա ուսուցմամբ շարունակեն կրթությունը: Վերջ ի վերջո, փորձը ցույց է տալիս, որ 20 տարվա մանկավարժական փորձ ունեցող անձը, որն ունի միջին մասնագիտական կրթություն, շատ ավելի լավ է տիրապետում մանկավարժական հմտություններին, քան այլ բարձրագույն կրթություն ստացած անձինք»,-եզրափակեց  Արմեն Սարգսյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ