20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Թուրքիան 8 տարի շարունակ խոչընդոտում է Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը․ Կարո Փայլան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե Հունաստանում մահմեդական փոքրամասնությունը դեռևս չի կարողանում ընտրել  իրենց համար գլխավոր մուֆթի (մահմեդական բարձրաստիճան հոգևորական) :

Ի պատասխան դրան հայ պատգամավորը իր Twitter-ի էջում գրել է.

«Նա ասում է, թե Թրակիայում մահմեդականները չեն կարողանում մոֆթի ընտրե՞լ: Ես իմ կողմից կավելացնեմ հետևյալը.

Թուրքիայի կառավարությունը արդեն 8 տարի շարունակ  խոչընդոտում է, որ հայ համայնքը իր համար  պատրիարք ընտրի:

Հոգևոր դպրոցները փակ են:

Պատրիարքի կարգավիճակ չկա:

Էլի թվարկեմ՞»:

Հիշեցնենք, որ Էրդողանի Հունաստանում հանդես էր եկել սկանդալային հայտարարություններով: Մասնավորապես նա նշել էր, որ 1923թ. ստորագրված Լոզանի պայմանագիրը պետք է վերանայվի:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ