18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստանը փակ պահեց մեր երկրի հետ բարեկամական կապերը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող  «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նիստի ժամանակ խոսել է հարևան երկրների հետ առկա հարաբերությունների մասին։ Ինչպես փոխանցում է թուրքական «Mynet» լրատվակայքը, Էրդողանը նաև անդրադարձել է Հայաստանին։ «Հայաստանը մասնավորապես սփյուռքի ազդեցությամբ փակ պահեց մեր երկրի հետ բարեկամական կապերը և դուրս մնաց բեռնափոխադրման, էներգետիկ և առևտրային ճանապարհներից: Դա այդպես էլ շարունակվելու […]

Թուրքիային չի հաջողվի խցկվել

«Այս անգամ ևս Թուրքիային չի հաջողվի մաս կազմել արցախյան հարցի բանակցային գործընթացին»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնալով Բաքվում Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել էր նաև ղարաբաղյան հակամարտության հարցը: Սաֆրաստյանը հիշեցրեց, որ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն առաջինը չէ, այս տարիներն բազմաթիվ անգամ Թուրքիան փորձել է նախաձեռնություններով հանդես գալ […]

«Ադրբեջանի իշխանությունները միշտ պատրաստ պահում այդ 1000 հոգուն»

Ադրբեջանի սուլթան Ալիևը և այդ երկրի վերնախավի մյուս ներկայացուցիչները հաճախ են սիրում խոսել իրենց բանակի իբրև թե մարտունակ և պատրաստված լինելու մասին: Այդ բոլոր խոսքերը, սակայն հօդս են ցնդում, երբ հաշվի ենք առնում ընդամենը մեկ պարզ հանգամանք` մարտունակ բանակ ունեցող երկիրը կարիք չէր ունենա իր հույսը դնելու 1000 ահաբեկիչների վրա: Խոսքը Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող թվով […]

Ամուր պաշտպանության համար անհրաժեշտ է ջանք, եռանդ, քրտնաջան աշխատանք. Ս. Սարգսյան

Արցախի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը` դեկտեմբերի 2-ին, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտել է Արցախի Հանրապետության հարավարևելյան հատվածում պաշտպանության բանակի համահավաք զորախմբի կողմից անցկացրած զորավարժությունները, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին: Նույն […]

Իրան-Ադրբեջան երկաթգծի կառուցումը ձեռնտու չէ

Իրանական հեղինակավոր լրատվական գործակալություններից մեկը Ադրբեջանին կապվելու նպատակով կառուցվող Ղազվին-Ռաշթ-Ասթարա երկաթգծի շահութաբերության վերաբերյալ հրապարակել է փորձագիտական մի ուշագրավ գնահատական, ըստ որի՝ այս երկաթգծի համար Իրանի բյուջեից միլիարդավոր թումանների հատկացումն անարդյունավետ է, քանի որ նույնիսկ եթե Ադրբեջանն էլ մասնակցություն ունենա, ապա միևնույնն է, այս նախագծի շահագործումը շահութաբեր չի լինի: Այդ համատեքստում, երկաթուղու հարցերով իրանցի փորձագետ Լաջևարդին, […]

Թուրքիայում երեք նախկին նախարարի արգելվել է երկրից դուրս գալ

Նախօրեին թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP –ԺՀԿ) անդամ, պատգամավոր Հալուք Փեքշենը, հայտնել է, որ գործարար Ռեզա Զարրաբի գործի շրջանակներում երեք նախկին նախարարի արգելվել է լքել երկիրը։ Հայտնում է «Demokrathaber»-ը։ Ըստ Փեքշենի, ԱՄՆ-ում ձերբակալված Զարրաբը օրեր առաջ ցուցմունք տալիս իր խոսքում հիշատակել է Էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի, Թուրքիայի ԵՄ հարցերով նախկին նախարար […]

Կվերակառուցվի Բերձորի մարզադպրոցի շենքը

ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ կվերակառուցվի է Բերձորի մարզադպրոցի գործող շենքը: Շենքում տեղակայված է նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության Քաշաթաղի շրջանային բաժինը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայրենասեր» բարեգործական կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանն ասել է, որ հավաքագրված միջոցներով առաջին հերթին քաղաքի կենտրոնում նախատեսվում է կառուցել արտակարգ իրավիճակների պետական ծառայության Քաշաթաղի շրջանային բաժնի շենքը: Այնուհետև […]

Անգլիական «Economist»-ը խիստ քննադատել է Թուրքիայի կողմից ռուսական ՀՕՊ համակարգերի գնումը

Անգլիական «Economist» հայտնի շաբաթաթերթը «Ճանապարհը կորցրած հրթիռներ» վերնագրով հրապարակման մեջ խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի՝ ռուսական արտադրության S-400 հակահրթիռային համակարգեր գնելը: Անգլիական պարբերականին հատկապես զայրացրել է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության ներկայացրած ինֆոգրաֆիկան, որում ցույց է տրվում ռուսական համակարգերի հնարավորությունները:   «Սա ՆԱՏՕ-ի պատասխանատուներին ուղղված չար կատակ է: Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը Ռեջեփ Թայիփ Էրդողանի […]

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրադատարանի որոշմանը

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ընդունած որոշմանը, որով չեղարկվում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու գործով թուրք գործիչների դեմ շվեյցարական դատարանի դատավճիռը:  Թուրքիայի ԱԳՆ-ն ՄԻԵԴ-ի որոշման վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ այն որակելով կարևոր իրավական դիրքորոշում, որը հիմնված է ժողովրդավարության և իրավական սկզբունքների վրա: Հայտարարության մեջ նշվում է, որ ՄԻԵԴ-ը, արձանագրելով շվեյցարական դատարանի կողմից ցեղասպանությունը […]

Ստամբուլի հայկական երգչախումբը նշում է հիմնադրման 315 ամյակը

Ստաբուլի Սամաթիա թաղամասում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցու Դպրաց դաս երգչախումբը նշում է հիմնադրման 315-րդ տարին, իսկ Սահակյան երգչախումբը 80-րդ տարեդարձը: Ըստ թուրքական «Միլլիյեթ» թերթի՝ երգչախումբը տարեդարձի կապակցությամբ  դեկտեմբերի 3-ին և 9-ին Ստամբուլում հանդես կգա համերգներով: Երգչախմբի ղեկավար Սևան Ագոշյանի ղեկավարությամբ գործող երգչախմբի երգացանկում տարբեր մշակույթներին պատկանող երգեր են տեղ գտել: Համերգների ընթացքում երգչախմբին «Ստամբուլի ժամանակակից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի