25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե ամուսինը հարբեցող է եւ թմրամոլ. 168 Ժամ

«Սա հոգեբանական գրոհ է: Իրենց ասած բանաձևը շատ լավն է, ասում են Հայաստանը Ռուսաստանի կինն է՝ ես էլ ասում եմ եթե ամուսինը հարբեցող է և թմրամոլ, ցանկացած կին ազատ ընտրության հնարավորություն ու­նի և թքել է իր ամուսնու վրա»,- անդրադառնալով ռուսական մեդիադաշտի հակահայ քարոզչությանը՝ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նրա խոսքո՝ այդ քարոզչությունն ուղղորդ­ված է ՌԴ իշխանությունների կողմից. «Ռու­սաստանն ավտորիտար ռեժիմ է, իսկ քաղա­քական մշակույթը տոտալիտար է, այնտեղ ազատ խոսք չի կարող լինել: Ռուսները սար­սափում են գարբաչովյան ռեֆորմների պատ­մությունից, որովհետև մի երկու ճիշտ բառ ասացին, և երկիրը տրվեց: Հիմա վախենում են Հայաստանով դեմոգրաֆիայի նոր բացիլ անցնի իրենց մեջ, և իրենք տեսնեն, որ ոչինչ են»:

Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ համաձայնագրին, ապա, քաղաքագետի խոսքով դա Ռուսաս­տանի շահերից էլ է բխում. «Հայաստանը կա­րող է լինել եվրոպական այն պատուհանը, որից իրենք թարմ շունչ կվերցնեն: Ես իրենց էլի եմ առաջարկել շնչեք Հայաստանի խողո­վակով, ձեր առողջությանն օգտակար է: Հա­յաստանին այս համաձայնագիրն առայժմ նյութական ոչինչ չի տա, բայց քաղաքակրթական, մշակութային հեռանկար է բացում:

Նորմալ հայը, որն ունի արժանապատվություն,ժ եւ մի քիչ կրթված է, գիտի, որ Հայաստանը եվրոպական արժեքները ստեղծած պետություն է: Ոչ թե սպառում է եվրոպական արժեքները, այլ դրանք ստեղծողներից է հույների եւ հռոմեացիների հետ: Հետեվաբար, մենք վերադառնում ենք այն ավազան, որտեղից հեռացվել էինք ռուսական հեղափոխության շնորհիվ: Հիմա մենք վերադառնում ենք մեր հարազատ միջավայրը: Հասմիկ Պապյանն օպերային իր երգով եվրոպական մշակույթ չի՞ ծաղկեցնում, բա եվրոպական մշակույթը մերը չէ՞ Հասմիկ Պապյանից ավելի ինչ ունենք այստեղ, կա­րո՞ղ է կաբարեների երգիչներն են: Բարձր մշակույթը դա է: Այսինքն մենք նաև տալիս ենք, հո Հասմիկն իրենցից միայն չի վերց­նում»:

Լևոն Շիրինյանը սխալ է համարում համե­մատություններն Ուկրաինայի և Հայաստանի միջև. «Ուկրաինան Ռուսաստանին է հակա­դրվել, մենք Ռուսաստանին չենք հակադրվում, որովհետև հակադրվում Ենք թուրքին, իրենք են տխմարաբար այդպես ներկայացնում: Մեր քաղաքականությունը կոմպլեմենտար է»:

Անդրադառնալով ռուս-թուրքական հարա­բերություններին քաղաքագետն ասաց, որ դրանք մտահոգիչ չեն. «Թուրքիան եթե չա­փերն անցնի, Ամերիկան պատժելու է, մորթե­լու է: Վիլսոնի իրավական վճիռը պահել են, վիզն են գցելու, խեղդեն: Ոչ էլ Տ-400-ն է լինելու, ռուսը չի տալու, եթե տվեց, ապա Ամերիկան կթքի Թուրքիայի վրա: Հայաստանը պետք է վերականգնվի իր տնտեսությամբ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ