28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Չավուշօղլուն անդրադարձել է Երուսաղեմի և ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի հարցերին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Մալթայի արտաքին գործերի և առևտրի զարգացման նախարար Ջարմելո Աբելայի հետ, որից հետո մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է մի շարք օրակարգային հարցերից:

Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության՝ Թուրքիայի արտգործնախարարը բացի Թուրքիա-Մալթա հարաբերություններից խոսել է Երուսաղեմի հարցից, ինչպես նաև ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի մատակարարումից:

Չավուշօղլուն մեկ անգամ ևս սխալ է որակել ԱՄՆ-ի նախագահի որոշումը, որով պաշտոնական Վաշինգտոնը Երուսաղեմը ճանաչել էր Իսրայելի մայրաքաղաքը: Թուրք պաշտոնյան կոչ է արել ամբողջ աշխարհին ճանաչել Պաղեստինի անկախությունը:

Նա նաև տեղեկացրել է, որ եթե հաջողություն գրանցվի Պաղեստինի անկախության ճանաչման հարցում, ապա դրանից հետո մի շարք երկրներ իրենց դեսպանատները կբացեն Արևելյան Երուսաղեմում:

Անդրադառնալով «S-400»-ների հարցին՝ նշել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերի գնման հարցում որևէ խնդիր չկա:

Թուրքիայի արտգործնախարարը  հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադմիրի Պուտինի՝ Թուրքիա կատարած  այցի ընթացքում կողմերը համաձայնության են եկել S-400-ների գնման նպատակով Թուրքիային վարկ տրամադրելու շուրջ։ Ըստ Չավուշօղլուի՝ հնարավոր է, որ վարկի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվի այս շաբաթվա ընթացքում։

Նա տեղեկացրել է, որ այն բանից հետո, երբ ՀՕՊ համակարգերը սկսեն մատակարարվել,  հնարավոր է, որ դրանց տեղադրման և գործարկման համար ռուս մասնագետներ ժամանեն: Բացի այդ, թուրք մասնագետները կմեկնեն Ռուսաստան՝ համապատասխան կուրսեր անցնելու:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ