28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրք գործիչը գյուլենականներին մեղադրում է հայկական սփյուռքի հետ համագործակցելու մեջ

Վաշինգտոնում գործող «Թուրքական ժառանգություն» կազմակերպության նախագահ Ալի Չընարը հայտարարել է, որ իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած կառույցը համագործակցում է հայկական սփյուռքի հետ:

Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցի` ԱՄՆ-ում ծավալած գործունեության մասին նա զրուցել է թուրքական «Anadolu» լրատվական գործակալության թղթակցի հետ: Ըստ Չընարի՝ FETÖ-ն ԱՄՆ-ի օրենսդիր մարմիններում սատարում է այն բոլոր օրինագծերը, որոնք ուղղված են Թուրքիայի դեմ:

Չընարը նշել է, որ գյուլենականներն անգամ Հայոց ցեղասպանության հարցում են սերտորեն աշխատում հայկական սփյուռքի հետ՝ այդ կերպ դավաճանություն գործելով:

Ըստ նրա՝ FETÖ-ին աջակցող կոնգրեսականների շնորհիվ է, որ Հայոց ցեղասպանության բանաձևին կողմնակից կոնգրեսականների թիվը 35-40-ից հասել է 106-ի:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ