Թուրքիան 10մլն դոլար օգնություն կտրամադրի Պաղեստինին
Թուրք-պաղեստինյան հարաբերությունները էլ ավելի են սերտանում։ Թուրքիան Պաղեստինին 10մլն դոլար չափի օգնություն կտրամադրի։
Ըստ թուրքական «Milliyet» պարբերականի՝ այդ տեղեկությունը հայտնել է «Resmi» պաշտոնաթերթը:
Ֆինանսական օգնությամբ նպատակ է դրվում զարգացնել Պաղեստինի տնտեսությունը, հոգալ առաջին անհրաժեշտության ծախսերը, ինչպես նաև զարգացնել երկրի արտադրողականությունը։
Գումարի մի մասն էլ ուղղվելու է Պաղեստինի պետական բյուջե, ինչպես նաև Գազայի շրջան։
Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք։ Սպիտակ տանը ելույթ ունենալու ժամանակ նա նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ։ Դրանցի հետո առանց այդ էլ լարված թուրք-իսրայելական հարաբերությունները վատթարացան: Էրդողան նաև սպառնացել էր, որ եթե Թրամփը կայացներ վերոնշյալ որոշումը, ապա Թուրքիան կարող է խզել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Աղբյուր` Ermenihaber.am