20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էրդողանը իսլամական աշխարհին կոչ է արել Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթով հանդես է եկել Ստամբուլում  մեկնարկած «Իսլամական համագործակցություն» (ԻՀԿ) կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի ժամանակ:

Ըստ թուրքական  «Sabah» թերթի կայքի` Էրդողանը խոսել է ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու փաստի շուրջ: Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք: Ըստ նրա՝ Երուսաղեմը  մահմեդական աշխարհի համար հանդիսանում էր «կարմիր գիծ», որի նկատմամբ սխալ քայլ է իրականացվել:

Էրդողանը հավելել  է, որ վերոնշյալ որոշումը ճանաչել է միայն Իսրայելը, որը ըստ Էրդողանի՝ հանդիսանում է «ահաբեկչական պետություն»: Իսկ ԱՄՆ-ի կայացրած որոշումը Թուրքիայի նախագահի կարծիքով «հակասում է միջազգային օրենքներին» և  հանդիսանում է  «անօրինական» քայլ: Նա շնորհակալություն է հայտնել իսլամական երկրներին, որոնք ընդդիմացել են այդ որոշմանը:

Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք։ Սպիտակ տանը ելույթ ունենալու ժամանակ նա նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ։ Դրանցի հետո առանց այդ էլ լարված թուրք-իսրայելական հարաբերությունները վատթարացան: Էրդողան նաև սպառնացել էր, որ եթե Թրամփը կայացներ վերոնշյալ որոշումը, ապա Թուրքիան կարող է խզել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ