18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Ղարաբաղյան հակամարտության պատանդ. 168 Ժամ

Հիշում եմ՝ ինչպիսի ոգևորությամբ էր պոլսահայ համայնքն ընդունել հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման և հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության լուրը: Դա համայնքին հավելյալ անվտանգության, կայունության զգացում էր ներշնչել, հույս, որ հայրենիքի հետ կապը կվերականգնվի, հայ համայնքի իրավունքները ու շահերը առաջ կմղվեն հեշտությամբ, հայ համայնքը Թուրքիայի իշխանությունների հետ խնդիրներ այլևս չի ունենա, հայկական մշակութային ժառանգության պահպանման համար անվերջ պայքարը կավարտվի, և այսպես շարունակ: Հայաստանաբնակ հայերը ևս ոգևորված էին, որովհետև հնարավորություն կստեղծվեր այցելել Արևմտյան Հայաստանի պատմական վայրեր, սահմանը կբացվեր, առևտուր, հարաբերությունների խորացում, և այլն, և այլն»,-  ասել է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար եղվարդ Նալբանդյանի հայտարարությանը:

«Վերջին տարիներին Թուրքիայում Ադրբեջանի ազդեցությունն էապես աճել է, քանի որ ներդրումներն են մեծացել, կապերն են խորացել, որոնց շնորհիվ Թուրքիայի իշխանություններն իրենց բոլոր քայլերը համաձայնեցնում են Բաքվի հետ: Եվ ըստ էության այս արձանագրությունները դարձան Ղարաբաղյան հակամարտության պատանդը»,- ասել է Էստուկյանը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ