02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՅԴ Արցախի կառույցի պատասխանատուներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կենտրոնական և շրջանային կոմիտեներիպատասխանատուներին՝ քննարկելու գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի հետ կապված որոշ հարցեր:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ մշակվող հայեցակարգի նպատակն է կանոնակարգել գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետականքաղաքականությունը: «Արդեն բավականին ժամանակ է, ինչ իրականացնում ենք քննարկումներ հայեցակարգի մշակման ուղղությամբ, և առաջիկայում այն ընդունելուց հետո սկսելու ենքկիրարկման փուլը՝ համապատասխան ծրագրերի և ուղեցույցների հիման վրա: Մենք ցանկանում ենք հայեցակարգն ընդունելուց առաջ աշխատանքային տարբեր հանդիպումների և հանրայինքննարկումների միջոցով առավելագույնս ընդգրկել լավագույն առաջարկությունները, քանի որ այն դառնալու է առաջիկա տարիներին ոլորտում իրականացվելիք պետական քաղաքականությանհիմնական փաստաթուղթը»,- ասել է Ա. Հարությունյանը:

Պետնախարարն, ըստ ճյուղերի, ներկաների ուշադրությանն է ներկայացրել հայեցակարգի նախագծի հիմնական սկզբունքները՝ ընդգծելով, որ պետական աջակցություն հետայսու ցուցաբերվելու էայն քաղաքացիներին, ովքեր հետևելու են նախանշված չափորոշիչներին:

Ելույթով հանդես է եկել նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ով, մասնավորապես, անդրադարձել է անասնապահության կանոնակարգման ուղղությամբ առաջիկայումիրականացվելիք փորձարարական ծրագրերին, ինչպես նաև ոլորտը կարգավորելու համար նախատեսվող օրենսդրական խստացումներին:

Շնորհակալություն հայտնելով Ա. Հարությունյանին ընդունելության և գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները մանրամասն ներկայացնելու համար՝Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նշել է, որ կուսակցությունը թեմայի շուրջ քննարկումներ է անցկացրել: Արդյունքում, հավաքագրվածառաջարկների փաթեթը փոխանցվեց պետնախարարին:

Այնուհետև հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցել պետնախարարին ուղղել իրենց հուզող հարցերը և ստանալ սպառիչ պատասխաններ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ