05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Թուրքիայում աղբանոց նետված գրքերով գրադարան է հիմնվել

Անկարայի քաղաքապետարանի հավաքարարները հետաքրքիր մտահաղացում են իրականացրել։

Ըստ թուրքական «Gaiadergi» լրատվակայքի՝ նրանք 7 ամիս շարունակ աղբանոցից հավաքել են դեն նետված գրքերը և ստեղծել գրադարան։ Հավաքվել է մոտ 4000 գիրք: Բանվորները հավաքած գրքերը տեղափոխել են Անկարայի հինավուրց և լքված շենքերից մեկը և այնտեղ էլ հիմնել գրադարանը։ Այդ շենքում տեղի բանվորները  սովորաբար սիրում են իրենց հանգիստը անցկացնել։

BBC-ի թուրքական ծառայության  թղթակից Ֆունդանուր Օզթուրքը զրուցել է նորաստեղծ գրադարանի պատասխանատու  Էրայ Յըլմազի հետ։  Վերջինս նշել է, որ գրադարանը ամեն օր ունի այցելուներ։

«Բանվորները օրվա ընթացքում  այստեղ թեյ են ըմպում, ճաշում և լավ ժամանակ անցկացնում։ Իսկ գրքերի քանակը գնալով աճում է և դա մեզ երջանկություն է պարգևում»։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ