18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու հարցը բարձրացվել է Թուրքիայի մեջլիսում

Թուրքիայի խորհրդարանի 3 կուսակցություն  ստորագրել է համատեղ հայտարարություն, որով միջազգային հանրությանը կոչ է արվում ճանաչել արևելյան Երուսաղեմը  Պաղեստինի մայրաքաղաք։ 

Ըստ թուրքական «T24» թերթի կայքի՝ հայտարարությունը ստորագրել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), երկրի  գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական » (CHP-ԺՀԿ) և «Ազգայնական շարժում » (ԱՇԿ-MHP) կուսակցությունները:

Այդ կոչն ընթերցվել է Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից։

Ավելի վաղ վերոնշյալ կոչով հանդես էր եկել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հրավիրված «Իսլամական համագործակցություն» (ԻՀԿ) կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ։

Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք։ Սպիտակ տանը ելույթ ունենալու ժամանակ նա նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ։ Դրանցի հետո առանց այդ էլ լարված թուրք-իսրայելական հարաբերությունները վատթարացան: Էրդողան նաև սպառնացել էր, որ եթե Թրամփը կայացներ վերոնշյալ որոշումը, ապա Թուրքիան կարող է խզել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ