19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Զանգվածային թունավորում Էրդողանի անվան համալսարանում

Թուրքիայի Ռիզե քաղաքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան համալսարանի հանրակացարանում զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել:

Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի՝ դեկտեմբեր 12-ին ճաշից հետո ուսանողների մոտ առողջական գանգատներ են նկատվել, մասնավորապես որովայնացավ և գլխապտույտ:

Թունավորման կասկածանքով 473 ուսանող տեղափոխվել են հիվանդանոցներ:  

Համալսարանի ղեկավարությունից հայտնել են, որ ըստ նախնական ախտորոշման՝ ուսանողների մոտ նկատվել է սննդային թունավորում: Բայց և տեղեկացրել է, որ  ուսանողների կյանքին վտանգ չի սպառնում:

Աղբյուրը նշում է, որ տեղի ունեցածի կապակցությամբ սկսվել է հետաքննություն:

Ի դեպ, Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան նշյալ համալսարանը նախկինում կոչվում էր Ռիզեի համալսարան:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ