06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

՛՛Ժամանակից շուտ եք սկսել նախընտրական պայքարը՛՛

Ազգային ժողովում Նպատակային սոցիալական վճարի օրենքի փաթեթի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը նախ անդրադարձավ նախօրեին խորհրդարանի աշխատանքային օրվա մեկնարկին, նշեց, թե ԱԺ բնականոն աշխատանքները սկսվեցին այլ տարբերակով: Պատգամավորը, արձագանքելով հնչած քննադատություններին, շեշտեց, թե ոչ մեկը չի ուրախանում, որ քվորում չի ապահովվում, իրենք էլ առանց օրենքները կարդալու չեն քննարկում այն: Նա նկատեց՝ ԲՀԿ-ում կան […]

Դուք վարժապետ չեք, մենք էլ՝ աշակերտ. Շարմազանովն՝ ընդդիմությանը /վիդեո/

՛՛Իմ խորին համոզմամբ՝ սա բարեփոխված օրենսդրական նախաձեռնություն է և, փաստացի, մասնավոր սեկտորում այս օրենսդրական նախաձեռնությունը պարտադիրը երեք տարով հետաձգում է՛՛,-այսօր Ազգային ժողովում արտահերթ ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Նպատակային սոցիալական վճարի օրենքի նոր փաթեթին: Նա նշեց, որ հուլիսի հուլիսի մեկից իրենք բարձրացրել են պետական աշխատողների աշխատավարձերը: ՛՛Մենք ասելով քաղաքական մեծամասնությունն ու Կառավարությունը, որովետև […]

Դուք ձեր դարդը լացեք. Շարմազանովը՝ Արամ Մանուկյանին

Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.  ՛՛Պարո՛ն Մանուկյան, ձեր ֆրակցիայի համարյա կեսը ձեր հետ չի: Դուք մեզ մեղադրում եք, որ այլ քաղաքական ուժեր մեզ հետ չեն, դուք մի հատ ձեր դարդը լացեք՛՛,-կոչ արեց նա: Նշենք, որ իր ելույթում Արամ Մանուկյանը դիմեց իշխանությանը. ՛՛Եթե այստեղ նստած որոշ մարդկանց համար […]

՛՛Մեղա քեզ տեր Աստված՛՛

՛՛Եթե առանց ցավազրկման կատվի եղնուգ կտրելը կամ խոզին ամորձատելը շատերին վնաս չի բերի կամ այդ օրենքը չի կիրառվի, այստեղի գրած ախմախությունից տուժելու են տասնյակ հազարավոր քաղաքացիներ՛՛,-այսօր Ազգային ժողովում Նպատակային սոցիալական վճարի մասին օրենքի փաթեթի վերաբերյալ ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ քառյակի բոյկոտը ճիշտ քաղաքական որոշում էր, որի բացատրությունը հետևյալն է՝ […]

Ի՞նչու Լավրովն առաջինն Ադրբեջան գնաց

Քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանն ասուլիսում անդրադառնալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջան կատարած այցին՝ մասնավորապես նշեց, որ հանդիպումների օրակարգը այն չէր, որ ներկայացնում էին լրատվամիջոցները: ‘’Այդ այցը ոչ այդպիսի օրակարգ ուներ, ինչպես ներկայացնում էին մի շարք ադրբեջանական եւ հայկական ԶԼՄ-ներ: Այլ  նպատակ ուներ որոշ հարցերի պատասխաններ ստանալու, որոնք չեն հրապարակվի: ’’-ասաց նա: Հարավային Կովկասի երեք […]

Կարիք չկա Արծվիկ Մինասյանին մեզնից պաշտպանել. Շարմազանով

՛՛Կարծում եմ՝ կարիք չկա պարոն Արծվիկ Մինասյանին մեզնից պաշտպանել՛՛,-այսօր Ազգային ժողովոի նիստում ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի ելույթից հետո ասաց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ՛՛Արծվիկ Մինասյանը մեզնից մեկն է, ինչպես մեզնից յուրաքանչյուրը. երեկ նիստը վարել եմ, և եթե խոսքը վերաբերում է Վահրամ Բաղդասարյանին, ապա նա որևէ անհարգալից վերաբերմունք Արծվիկ Մինասյանի նկատմամբ թույլ չի տվել”,-ասաց Շարմազանովը: […]

՛՛Եթե ձեր 70 հոգիանոց խմբակցությունում պեղեք և գտնեք 5 պատգամավոր, ովքեր կարող են համեմատվել Արծվիկ Մինասյանի հետ, իրավունք կունենաք խոսել՛՛

՛՛Հարգելի՛ քաղաքական մեծամասնություն, եթե ձեր 70 հոգիանոց խմբակցությունում պեղեք և գտնեք գոնե հինգ պատգամավոր, ովքեր իրենց բանիմացությամբ, սրտացավությամբ, աշխասիրությամբ, էս պետության հանդեպ մտահոգությամբ կարող են համեմատվել Արծվիկ Մինասյանի հետ, այդ ժամանակ իրավունք կունենաք խոսել՛՛,-այսօր Ազգային Ժողովում Նպատակային սոցիալական վճարի վերաբերյալ ելույթն այսպեսսկսեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Հիշեցնենք, որ երեկվա նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար […]

Վարչապետը լուրջ խոսակցություն է ունեցել Հասմիկ Պողոսյանի հետ

 Վարչապետը Հովիկ Աբրահամյանը Երեւանում մեկնարկած ԴիջիԹեք բիզնես ֆորումի ընդմիջմանը   պատասխանել է նաեւ լրագրողներին հետաքրքրող մի քանի հարցերի: Մասնավորապես, խոսելով ստվերի կրճատման մասին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում խոշոր հարկատուների մոտ ստվերը նվազագույնի հասցնելու համար: “Այժմ մենք ձեռնամուխ ենք եղել փոքր եւ միջին ձեռնարկություններին արտոնություններ տալուն, եւ տվյալ օրենքը քննարկվում է Ազգային ժողովում: Այն […]

Գիշերները լա՞վ եք քնում. հարց նախարարին

Կուտակային կենսաթոշակային օրենքին փոխարինած՝ Նպատակային սոցիալական վճարի փաթեթի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ասաց. ՛՛Եթե երեկ լիներ, մի հարց ունեի ընդամենը, պետք է հարցնեի՝ գիշերները լավ քնում եք, թե ոչ, բայց քանի որ այսօր է՝ հարցերիս քանակը մեծացել է և մի քանի հարցեր ունեմ՛՛,-ասաց Մինասյանն […]

Այս Կառավարությունն էլ նույն ճակատագրին է արժանանալու

Ազգային ժողովի նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից ստացել են գրություն, որով առաջարկվում է արտահերթ նստաշրջանի օրակարգից հանել ՛՛Բաժնետիրական ընկերությունների մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Ապա Նպատակային սոցիալական վճարի փաթեթի վերաբերյալ ձայնը տրվեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին: ՛՛Մենք էլ կարծում էինք՝ կուտակայինն են հանում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի