06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությունը բացարձակ պրովոկացիոն փորձ է. Հ. Նաղդալյան

 Հունիսի 23-ին  մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որը ենթադրում է լինել բավական բուռն, Ադրբեջանը ստանձնելու է ԵԽԽՎ նախարարների խորհրդի ղեկավարությունը, ինչի կապակցությամբ նախատեսվում է Ադրբեջանի նախագահ Ալիեւի ելույթը.: Այս եւ վերջին շրջանում Ադրբեջանի շուրջ ԵԽԽՎ-ում ծավալվող մի շարք իրադարձությունների մասին զրուցեցինք ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:   -Տիկին Նաղդալյան, եկող շաբաթ […]

Շարմազանովը թույլ չտվեց

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդես եկավ քաղաքական հայտարարություններով՝ անդրադառնալով քառյակի հայտարարությանը: Ըստ Շարմազանովի. որ նրանց հայտարարությունն իրականությանը չի համապատասանում եւ “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքի նոր նախագծի քննարկումներն ու քվեարկությունը օրինական են: Պարոն Շարմազանովը նաեւ ընդգծեց, որ ընդդիմության այն պատճառաբանությունները, թե ԱԺ ղեկավարությունը հակաօրինական քայլ է արել՝ թույլ չտալով ընդդիմությանը երկրորդ քսան րոպե ընդմիջումը վերցնել, անհիմն […]

՛՛Իրենց լկտի պահվածքը բումերանգի նման գալու է և խփի իրենց՛՛

  ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր քառյակի հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց, որ ՀՅԴ-ը քննարկել է և գտնում է, որ իրավունք ունեն դիմել ՍԴ՝ Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքն անվավեր ճանաչելու և օրենքի ընթացակարգերը խախտելու հիմքերով։ ՛՛Առաջարկը կներակայացնենք քառյակին և կքննարկենք այդ հարցը՛՛,-ասաց նա։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ հնարավոր չէ առանց հանրային […]

Քառյակը շարունակելու է

Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցություններն այսօր ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ օրենքի քվեարկությունից հետո հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով: Նրանք ներկայացրին հայտարարության հետևյալ տեքստը. ՛՛Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում Ազգային ժողովի ղեկավարությունը բազմիցս խախտեց Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը՝ սահմանափակելով խմբակցությունների և անհատ պատգամավորների իրավունքները: Կառավարության կողմից հրավիրված արտահերթ այս նստաշրջանի ընթացքում ոչ իշխանական քաղաքական ուժերը […]

՛՛Եթե այդպիսին է իշխող մեծամասնության ղեկավարը, դե պատկերացրեք՛՛

Արդեն տեղեկացրել ենք, որ ՛՛Կուտակային կենսաթոշակների մասին՛՛ օրենքի քվերակությունից հետո ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունները նիսս էին գումարել ԲՀԿ խմբակցությունում: Նիստից հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հանդես են գալու մամուլի ասուլիսով և կներկայացնեն իրենց դժգոհությունները: ՛՛Այս օրենքի ՛՛ընդունումը՛՛ համարում ենք հակաօրինական, իսկ սա նշանակում է, որ ՀՀ-ի օրենսդրության համաձայն՝ առ ոչինչ […]

Քառյակը խախտումներ է արձանագրել

Այսօր ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները՝ քառյակը որոշում է կայացրել բոյկոտել Աժ այսօրվա արտահերթ նիստը: Այս մասին լրագորղներին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Ըստ նրա՝ իմաստ չունի մասնակցել մի քննարկման, որն ուղղեկցվում է ԱԺ կանոնակարգ օրենքի խախտմամբ։ ՛՛Մենք մշակել ենք քայլեր, որոնց մասին շուտ շատով կտեղեկացնենք։ Ակնհայտ խախտումներ են արձանագրվել, և ամեն ինչը շուտով […]

Ո՞ւր են հիմա իրենք, կա՞ն, չկան. Շարմազանով

Ազգային ժողովում գազի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը խնդրեց հանձնաժողովի միջանկյալ զեկույցի ներկայացման համար լրացուցիչ ժամանակ տալ: Նա նշեց, որ դեռ շատ աշխատանքներ կան,և այդ զեկույցը ամփոփոիչ տեսքով ու հանգամանալից ներկայացնելու համար ժամանակ է հարկավոր մինչև հաջորդ նստաշրջանի ավարտը:  Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձանագրեց, որ նիստին ներկա չէին ոչ իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները: […]

Քվեարկության պատկերը կա. ՀՀԿ-ականները չեն քվեարկել միմյանց փոխարեն

Ազգային ժողովի նիստը շարունակվում է: Նիստը վարող ԱԺ փոխնախագահը Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իր ձեռքի տակ է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի քվեարկության պատկերը: Նա նշեց, որ ոչ իշխանական ուժերը մեղադրում էին ՀՀԿ խմբակցության պատգամավորներին միմյանց փոխարեն քվեարկելու մեջ: Մասնավորապես ասվում էր, որ Մուրադ Մուրադյանի փոխարեն է քվեարկություն եղել և Արման Սահակյանի:  ՛՛Մուրադ Մուրադյանը չի քվեարկել, […]

Տղամարդկությանս վրա կասկածող կա՞, ավանտյուրիստ, շանտաժ. ԱԺ-ում ՛՛թեժ՛՛ է

Ընդմիջումից հետո Ազգային ժողովում քվեարկության դրվեց Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի փաթեթը: 0 դեմ, 0 ձեռնպահ ու 67 կողմ ձայներով օրինագիծն ընդունվեց:  Քվեարկությունից հետո Ազգային ժողովում կրքերը ՛՛թեժացան՛՛: ՀՅԴ խմբակցությանքարտուղար Աղվան Վարդանյանը դիմելով ԱԺ նախագահին, փոխնախագահներին ու մեծամասությանն՝ ասաց. ՛՛Մենք խնդրում և պահանջում ենք հարգել ու պաշտպանել օրենքը՛՛: Նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի