25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սոչիում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գեղարքունիքի մարզ այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում  անդրադարձել է Հայաստանի եւ Արցախի սահմաններում տիրող լարված իրավիճակին: Նա մասնավորապես նշել է, որ օգոստոսի 8-ից 9-ը Սոչիում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հովիկ Աբրահամյանը Ադրբեջանին հորդորել է թոթափել լարվածությունը, իսկ եթե ոչ` Հայաստանը թշնամուն լռեցնելու ուժ ունի:

Կա հրադադարի պայմանագիր, եւ Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր ոտնձգության տալու ենք համարժեք եւ մի քանի անգամ ավելի ուժեղ պատասխան: Մենք ունենք այդ ներուժը, բայց յուրաքանչյուր զինվորի կորուստ մեզ համար, մեր երկրի, իր ընտանիքի, իր ծնողի համար ցավալի է: Մենք չենք վախենում պատերազմից եւ պատրաստ ենք մեր հողն ու ջուրը պաշտպանել:

Ուղղակի 21-րդ դարում պատերազմով խնդիր լուծելը խելամիտ որոշում չէ, սակայն մենք նաեւ պարտավոր ենք մեզ պարտադրված պատերազմն ընդունել եւ հաղթել: Մեր բանակն ունի հավուր պատշաճի սպառազինություն եւ մենք մտավախություն չունենք, սակայն մեզ ցավ են պատճառում մեր զինվորների կորուստները:

Տա Աստված, որ մեր հակառակորդը նավթադոլարներին զարկ տալու փոխարեն մի քիչ էլ զարկ տա առողջ դատողությանը: Երբ մարդու ֆինանսական հնարավորությունները խելքից առաջ են ընկնում, նա դառնում է ավելի վտանգավոր”,-ասել է վարչապետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ