09 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի ԱԳՆ-ն անհանգստացած է Ղարաբաղի շփման գծում իրավիճակի սրացմամբ

՛՛Լուրջ անհանգստացած ենք Ղարաբաղյան շփման գծում իրավիճակի կտրուկ սրացմամբ, ինչը մարդկային զոհերի է հանգեցրել: Խորին ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին՛՛, – ասված է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական կայքում տեղադրված է հայտարարության մեջ: Հայտարարությունում նաև նշվում է.՛՛Վերջին օրերի իրադարձությունները դիտարկում ենք իբրև հրադադարի վերաբերյալ և քաղաքական ուղիներով խնդրի կարգավորմանը հասնելու լրջագույն պայմանավորվածությունների խախտում: Հետագա էսկալացիան անթույլատրելի է: […]

Միջազգային հանրությունը պետք է պրեսինգի ենթարկի Ադրբեջանին՝ ապակառուցողական մոտեցման համար. Շարմազանով

“Ադրբեջանական կողմի նման ապակառուցողական եւ ավանտյուրիստական գործողություններն անընդունելի եւ դատապարտելի են, չեն բխում խաղաղ բանակցությունների գործընթացի տրամաբանությունից: Ադրբեջանի ղեկավարության նպատակը միգուցե բանակցային գործընթացը փակուղի մտցնելն է, որովհետեւ մեկ անգամ չէ, որ համանախագահ երկրների առաջնորդները նշել են, որ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն: Երկրորդ՝ միգուցե խաղաղ բանակցությունները չեն ընթանում Ադրբեջանի ղեկավարության համար ցանկալի սցենարով, եւ իրենց այլ բան […]

Հրադադարը պետք է հարգվի. ԵԱՀԿ համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտահոգություն է հայտնել վերջին օրերին շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ակտիվացման շուրջ: Twitter միկրոբլոգի իր էջում նա գրել է. “Մենք լրջորեն մտահոգված ենք շմփան գծում հրադադարի խախտման դեպքերի աճով: Հրադադարը պետք է հարգվի”: Նշենք, որ ԼՂ Պաշտպանության բանակը տեղեկացրել էր, հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի […]

՛՛Կարող է, ամեն ինչ էլ հնարավոր է՛՛. դեպի ԵՄ, թե՞ ՄՄ /վիդեո/

՛՛Կարող է, քաղաքականության մեջ հնարավոր է ամեն ինչ, նույնիսկ այն բաները, թր թվում են անհավանական, վերջին զարգացումները թույլ են տալիս, որ անհնարինն է լինում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մանասյանը՝ ի պատասխան հարցի, թե հնարավոր է ՀՀ-ն կրկին ինտենսիվորեն համագործակցի ԵՄ-ի հետ և ավելի հեռանա Մաքսային միությունից: Մինասյանը շեշտեց, որ սեպտեմբերի 3-ի որոշումն […]

Հայաստանը մոտ ժամանակներս ԵՏՀ լիիրավ անդամ կդառնա. Լավրով azatutyun.am

azatutyun.am կայքը գրում է. Հայաստանը մոտ ժամանակներս կդառնա Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ, իսկ Ղրղըզստանի հետ բանակցությունները այդ մասով առաջանցիկ փուլում են: «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դուշանբեում Տաջիկստանի երիտասարդ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը այս ամիս ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից […]

Ինչ ակնկալել

՛՛Նախագահների հանդիպման կազմակերպման իմաստը բանակցային գործընթացի շարունակությունն է՛՛,-ասուլիսում ասաց ՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչ կարելի է ակնկալել Փարիզում Ադրբեջանի և ՀՀ նախագահների հանդիպումից: Նշենք, որ հանդիպման առաջարկն արել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, դեռևս հայտնի չէ, թե իսկապես կկայանա հանդիպումը: Քաղաքագետը շեշտեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունում են […]

Խոշոր պետությունների համանախագահները թքած ունեն Ադրբեջանի վրա

‘’Խոշոր պետությունների համանախագահները թքած ունեն Ադրբեջանի վրա, եթե Ադրբեջանը պիտի ազդի իրենց վրա’’ – լրագրողների հետ հանդիպմանն այսպես արտահայտվեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նա նկատի ուներ տարածված այն մտքերը, թե Ադրբեջանը լարված պահելով հայկական սահմանները՝ փորձում է ազդեցություն գործել միջազգային բանակցային գործընթացի վրա: Ինչ վերաբերում է սահմանային շրջանները զինելու հարցին` քաղաքագետը հիմնվելով պատմական փորձի վրա, ասաց, […]

Որևէ լուրջ փոփոխություն չի կարելի սպասել ներքաղաքական կյանքում

Ներքաղաքական որևէ լուրջ փոփոխություն չի կարելի կանխատեսել առաջիկայում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն՝ ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչ կարելի է սպասել աշնանը: ՛՛Դժվար թե տնտեսական, սոցիալաան խնբդիրներն ինչ-որ կրիտկական մասա ստեղծեն, որ ազդեն, ներքաղաքական լարվածությունը բարձրանա՛՛,-նշեց նա: Մինասյանի խոսքով՝ ներքաղաքական փոփոխություններ հնարավոր են միայն աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումների […]

Մեծ երկրները շատ լավ հասկանում են՝ ինչով է պայմանավորված Հայաստանի որոշումը

՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ աշխարհաքաղաքական լուրջ զարգացումներ են տեղի ունենում միայն Ուկրաինայի շուրջ, մյուսները սպասողական վիճակում են: ՛՛Այդ առումով Հայաստանը բացառություն չէ, արձակուրդային ընթացքն իր դերը խաղում է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս նշեց, որ չնայած շփան գծում, սահամնամերձ գյուղերում կարկոցներն չեն դադարում, սակայն ԼՂՀ հիմնախնդրի հետ կապված փոփոխություն պետք չէ ակնկալել […]

Խոսքը Ռուսաստանի և արևմուտքի միջև նոր ”սառը պատերազմի” մասին չէ. Օբամա

Խոսքը Ռուսաստանի և արևմուտքի միջև նոր ”սառը պատերազմի” մասին չէ: Այս մասին, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հայտարարման ժամանակ, նշել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման: Հանդես գալով Սպիտակ տանը՝ Օբաման նոր միջոցառումները կապել է հուլիսի 17-ի՝ Մալայզիական ավիաուղիների օդանավի  ողբերգական կործանման հետ: ”Մենք կարգելափակենք Ռուսաստանի Դաշնությունից որոշակի ապրանքների եւ էներգետիկ հատվածում տեխնոլոգիաների արտահանումը: Մեր պատժամիջոցները կտարածվեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված