19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչ ակնկալել

՛՛Նախագահների հանդիպման կազմակերպման իմաստը բանակցային գործընթացի շարունակությունն է՛՛,-ասուլիսում ասաց ՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչ կարելի է ակնկալել Փարիզում Ադրբեջանի և ՀՀ նախագահների հանդիպումից: Նշենք, որ հանդիպման առաջարկն արել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, դեռևս հայտնի չէ, թե իսկապես կկայանա հանդիպումը:

Քաղաքագետը շեշտեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունում են այս գաղափարը: ՛՛Սա մի գործոն է, որը նպաստում է հրադադարի ռեժիմի պահպանմանը, այլ ակնակլիքներ պետք չէ ունենալ՛՛,-նշեց նա: Մինասյանի խոսքով՝ ուրախալի է միայն այն, որ ակնհայտ թշնակաման հարաբերություններ ունեցող ՌԴ-ն ու Արևմուտքը պահպանում են բանակցային ֆորմատն ու արցախյան հարցի շուրջ հրադադարը:  ՛՛Բոլոր կողմերը շատ լավ հասկանում են, որ եթե փոխվի ստատուս քվոն, որևէ ուժի համար դրական զարգգացում չի լինի՛՛,-եզրափակեց Մինասյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ