12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Խոսքը Ռուսաստանի և արևմուտքի միջև նոր ”սառը պատերազմի” մասին չէ. Օբամա

Խոսքը Ռուսաստանի և արևմուտքի միջև նոր ”սառը պատերազմի” մասին չէ: Այս մասին, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հայտարարման ժամանակ, նշել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման:

Հանդես գալով Սպիտակ տանը՝ Օբաման նոր միջոցառումները կապել է հուլիսի 17-ի՝ Մալայզիական ավիաուղիների օդանավի  ողբերգական կործանման հետ:

”Մենք կարգելափակենք Ռուսաստանի Դաշնությունից որոշակի ապրանքների եւ էներգետիկ հատվածում տեխնոլոգիաների արտահանումը: Մեր պատժամիջոցները կտարածվեն ռուսական մեծ թվով բանկերի, պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների վրա, պաշտոնապես կդադարեցնենք Ռուսաստանի արտահանման խթանմանն ուղղված վարկավորումը եւ Ռուսաստանի զարգացմանն ուղղված նախագծերի ֆինանսավորումը”, – հայտարարել է Օբաման:

Ռուսաստանի հետագա մեկուսացման միջոցառումները Սպիտակ տան ղեկավարը պայմանավորել է Ռուսաստանի եւ առաջին հերթին, նախագահ Պուտինի ընտրությամբ: ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ գոյություն ունի նաեւ այլ տարբերակ` հակամարտության դադարեցում եւ դիվանագիտական լուծումների որոնում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ