06 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես ամեն ինչ անում եմ, որ որպես քառյակ՝ ձևավորվեն. Գ. Սահակյան

՛՛Քառյակը ձևավորված քաղաքական կառույց չէ, նրանք որևիցե սկզբունքի շուրջ հավաքվում են, և բոլորն առանձին-առանձին են՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի, թե որպես քառյակ՝ ինչքան կաշխատեն: ՛՛Ես ամեն ինչ անում եմ, որ որպես քառյակ՝ ձևավորվեն, բայց դե չեն ձևավորվում՛՛,-ժտպալով հավելեց ԱԺ նախագահը: Նա շեշտեց՝ ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցություններն […]

Այլ երկրների պատվիրակները ձանձրացել են ադրբեջանական կողմից

՛՛Ամբողջ քննարկման ընթացքը ցույց էր տալիս, որ ադրբեջանական խորհրդարանական պատվիրակներն ուղղակի պատրաստ չէին երկխոսության, մենք կոչ էինք անում կառուցողական երկխոսության մեջ մտնել, բայց իրենց վայրահաչոցությունը, վիրավորական արտահայտություններն ուղեկցում էին ամբողջ ընթացքում ու լուրջ քննարկում է ծավալվել տարբեր խնդիրների շուրջ, այդ թվում ԼՂՀ-ի՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության, ՆԳ, ԱԱ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ […]

Նախարարը վստահեցնում է՝ առաջին անհրաժեշտության ապրանքները չեն թանկանալու

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը դեռևս չի կարող միանշանակ ասել, որ հուլիսի մեկին Հայաստանը կստորագրի ԵՏՄ անդամակցելու պայմանագիրը: Այս մասին, պատասխանելով Henaran.am-ի հարցին, նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: Ներկայացնում ենք նախարարի հետ հարցուպատասխանը:  -Պարո՛ն նախարար, արդյոք արդեն հստակեցվել են այն ապրանքների ցանկը, որոնք չեն թանկանալու Մաքսային միությանն անդամակցելու հետո: -Դեռ բանակցման փուլում է: […]

Ինչու է Արթուր Բաղդասարյանը շարունակում մնալ ԱԱԽ անդամ

 Արթուր Բաղդասարյանը մնում է Ազգային անվտանգության խորհրդի անդամ: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը: ՛՛Արթուր Բաղդասարյանը նաև ՀԱՊԿ ակադեմիայի նախագահն է: Նա վեց տարի եղել է քարտուղար, իսկ ԱԱԽ-ի գործունեությունն ուղղված է երկրի անվտանգությանն ու պաշտպանությանը՛՛,-նկատեց նա:  Հիշեցնենք, որ ընդդիմություն դառնալով՝ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց ԱԱԽ քարտուղարի պաշտոնից:    

՛՛Մեծամասնության մեջ կա վախի մթնոլորտ, պառակտման որոշակի էլեմենտներ կան՛՛

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի քառյակն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ քառյակը հավաքվել է քննարկելու, թե հնարավոր ինչ մեխանիզմներով կարող է տապալել, ՛՛վիժեցնել՛՛ իշխանության ծրագիրը: ՛՛Պետք է փորձենք մեր մաքսիմալ լծակները օգտագործել` ակցիաներով, չքվեարկելով, գրանցումը տապալելով, ինչ հնարավոր է, պետք է կիրառենք, որովհետև այն, ինչ […]

Ասեցին, ես էլ պատասխանը տվեցի. Թ. Պողոսյանը՝ Ադրբեջանի իրադարձություններից

՛՛Իրենց ձևն է տենց, ոչ թե խնդիրը սադրելն էր, այլ այնքան են իրենց ստերն ասել, որ արդեն իրենք են հավատում, այնպիսի բաներ են ասում, որ նույնիսկ ծիծաղ է հարուցում՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևոն Պողոսյանը՝ խոսելով հունիսի 16-18-ը Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի ՛՛Ռոս-Ռոութ՛՛ սեմինարի մասին, որտեղ ադրբեջանական կողմը սադրում էր հայ պատվիրակության անդամներին: […]

՛՛Արի տուն՛՛ ծրագիրը՝ Ազգային ժողովում

Խորհրդարանի արտահերթ նիստի կեսժամյա ընդմիջումից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն նկատեց, որ մի շարք պատգամավորներ վերադարձան դահլիճ և ասաց. ՛՛Ազգային ժողովում տեղի ունեցավ ՛՛Արի տուն՛՛ ծրագիրը, և մի շարք պատգամավորներ վերադարձան դահլիճ՛՛,- ասաց նա, ապա ընդգծեց՝ ՛՛ոչ իշխանական՛՛:

Առաջարկում են դատարան դիմել էլեկտրաէներգիայի թանկացման համար

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Մհեր Շահգելդյանն այսօր լրագրողների հետ զրույցում գոհունակությամբ փաստեցին, որ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ ընտրական համակարգի բարեփոխումների եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ քաղաքական խորհրդակցությունները եղել են կառուցողական, անցել են փոխըմբռնման մթնոլորտում, ինչը լավ հիմք կարող է հանդիսանալ հետագայում եւս գործընթացը առաջ տանելու համար: ՛՛Մեր քննարկումները կշարունակվեն մյուս […]

Ես տարվա մեջ գնում եմ, իմ դիվիդենտը ստանում, ես գործատու չեմ. Գ. Մարգարյան

՛՛Ես, ճիշտն ասած, դեռ չեմ ծանոթացել, եթե առաջարկը երեկ ուշ է եկել, ես դեռ չեմ ծանոթացել եկած օրինագիծին, ու չեմ կարողանա հիմա գնահատական տալ, ծանոթանամ նոր՛՛,-լրագրողների հետ զրույցում ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նոր տարբերակին՝ ՛՛Նպատակային սոցիալական վճարին՛՛, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիշա Մարգարյանը:  Լրագրողներից մեկի հարցին՝ որպես […]

Անարգանք էր Ազգային ժողովի նկատմամբ

՛՛Շատ հնարավոր է քերեն մի տեղից: Իրենց պատգամավորներին վերջը քերեն, բերեն, քվորում ապահովեն, խնդիրն այլ է՝ ակցիան արեցինք և տապալեցինք քվորումը՛՛,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով ԱԺ ոչ իշխանականների բոյկոտի ու դրա արդյունքում նիստը տապալվելու մասին: ՛՛Այն, ինչ որ իրենք արեցին, սա անարգանք է ԱԺ բկատմամբ, ՀՀ-ի նկատմամբ, չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի