23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաքել Մովսիսյանը կուլ չտվեց. ԱԺ-ում կրկին ՛՛թեժ՛՛ է

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարծում է, որ այսօր ձևավորված Կառավարությունը պետք է էականորեն լուրջ խնդիրներ լուծեր,  վստահեցներ, որ էական փոփոխություններ են լինելու Կառավարության ծրագրում, սակայն առանձնապես տարբերությունն այս ու նախկին Կառավարության միջև չկա: Այս մասին նա նշեց այսօր ԱԺ-ում՝ ներկայացնելով Կառավարության ծրագրի վերաներյալ ՕԵԿ խմբակցության դիրքորոշումը: Նա նշեց, որ Կառավարությունն ասում է, որ […]

Ուկրաինան դիմել է ՄԱԿ` մեղադրանքներ հնչեցնելով Ռուսաստանի հասցեին

Ուկրաինայի իշխանությունները դիմել են ՄԱԿ` խնդրելով որքան հնարավոր է արագ հրավիրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ երկրում տիրող իրավիճակի համար: ”Մենք դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեր գործընկերներին նիստ հրավիրելու հարցով: Մենք կներկայացնենք ապացույցներ այն մասին, որ ռուսական կողմը իրականացնում է գործողություններ, որով ավելի է թեժացնում Ուկրաինայի ներսում ընթացող հակամարտությունը… և փորձում է խանգարել նախագահական ընտրությունների […]

Նա պարտավոր է միջոցները ծառայեցնել այս երկրի համար. Ա. Մինասյան

՛՛Մենք կուզենայինք ծրագրում տեսնել Կառավարության վճռականությունը ընդդիմության մասին օրենքի ընդունման և գործադրման մասով, կուզենայինք տեսնել, որ Կառավարությունը և իշխանությունը պատրաստ են իշխանության գործողությունների նկատմամբ վերահսկողությունը վերապահել նաև ընդիմությանը, որովհետև առանց նման համատեղ աշխատանքի հնարավոր չէ ապահովել ներքին համախմբվածությունը, հակառակը` կհաստատվի իրար մերժելը, իրար ծրագրերը չընդունելը՛՛,-այսօր Ազգային ժողովում Կառավարության ծրագրի վերաբերյալ ելույթում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր […]

Թե ինչպես է Դավիթ Հարությունյանը ձեռք բերել իր տներն ու այլ ունեցվածքը

 ՛՛Հայտարարագրել եմ ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ վստահեցնելով, որ իր ունեցվածքը՝ 6 բնակարան, 1 առանձնատուն, 1 ամառանոց, գործադիր մարմնում աշխատած տարիներին չի վաստակել:  ՛՛Չեմ ուզում թվարկել Մոսկվայի կոմունալ բնակարանի մեկ սենյակը, որը ինձ բաժին է հասել հորեղբորիցս, նա ինձ կտակել է ու այնտեղ մինչև հիմա […]

Այդ ի՞նչ դրսևորում է ՀՀ 13-րդ կառավարության նկատմամբ. Արսենյան

՛՛Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ տարբեր ելույթ ունեցողներ ասացին, որ Հայաստանը փոքր երկիր է, և Հայաստանում բոլորը գիտեն՝ ով ինչ է անում, ինչով է զբաղվում: Ճիշտ են ասում, և այդ փոքր երկիր լինելու պարագայում մարդիկ տեղեկացված են տարբեր տեսակետի կետ.ամ-ների ֆինանսավորման աբյուրներից՛՛,-Կառավարության ծրագրի վերաբերյալ իր ելույթում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Վերջինիս զարմացնում են իշխանական […]

”Համանախագահները փորձում են մասնատել Արցախը հետագայում առևտուր անելու համար”. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր մամուլի ասուլիսում նշել է, որ արցախյան հակամարտությունը չի կարող լուծվել Մադրիդյան սկզբունքների հիման վրա, քանի որ դրանք կտրված են իրականությունից: ”Մադրիդյան սկզբունքների մասնիկները և իրագործման մեխանիզմներն, այլ կերպ ասած, ավելի մութ անտառ են։ Ադրբեջանը հասկանում է, որ դրանց հիման վրա հնարավոր չէ խաղաղություն հաստատել, դա հասկանում է նաև Հայաստանը”,- նշել է […]

Քառյակը կբոյկոտի Կառավարությանը

Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց քառյակի հերթական դռնփակ նիստը: Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ տեղի է ունեցել քառյակի փոքր աշխատանքային քննարկում, որի ժամանակ որոշվել է չմասնակցել Կառավարության ծրագրի քվեարկությանը:  Վերջինիս խոսքով՝ քննարկմանը եղել է երկու դիրքորոշում՝ կամ միասնական դեմ քվեարկել, կամ չմասնակցել քվեարկությանը: ՛՛Որոշեցինք քառյակով միասնաբար չմասնակցել քվեարկությանը: Եվ յուրաքանչյուր խմբակցություն […]

Ուկրաինական ՛՛բեսպրեդել՛՛. զանգվածային սպանություններ/վիդեո/

Ուկրաինայի արևելքում շարունակվում են բախումները զորքերի և ռուսամետ ակտիվիստների միջև: Ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ Վոլնովախում բախումների ժամանակ զոհվել է 8 զինվոր և վիրավորվել 18-ը: Նշենք, որ Վոլնովախը բավականին հեռու է գտնվում բախումների կիզակետից` Սլավյանկսից և Լուգանսկից: Երկրի ՆԳՆ-ն հայտնում է, որ արդեն 4 ժամ է, ինչ շարունակվում են բախումները Լուգանսկի Նովոդրուժկա գյուղում: Կան վիրավորներ: 

Խոշոր ահաբեկչություն Չինաստանում. կան զոհեր և վիրավորներ

Չինաստանի Ուրումչի քաղաքում պայթյուններ են տեղի ունեցել: Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ ավտոմեքենաների մեջ գտնվող անհայտ անձինք պայթուցիկ նյութեր են նետել հավաքված մարդկանց վրա: Զոհվել է նվազագույնը 31 մարդ, վիրավորվել` 94-ը: Բացի այդ, պայթել է նաև ավտոմեքենաներից մեկը: Ներկա պահին տեղանքում են ոստիկանները: Վիրավորներին տեղափոխում են հիվանդանոց: Նշենք, որ ապրիլի 30-ին Ուրումչիի երկաթգծի կայարանում պայթյուն […]

Դարձյալ Տիգրան Սարգսյանից. ով է պատասխան տալու

Ազգային ժողովն այսօր շարունակում է քննարկել կառավարության ծրագիրը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն իր ելույթում նկատեց, թե կառավարության ծրագրի այս քննարկումը տարբերվում է նախորդ քննարկումներից: ՛՛Մինչև 2008 թվականը Տիգրան Սարգսյանի վարչապետությամբ կառավարության ձևավորումը երկիրը բոլոր պաշտոնական ցուցանիշների համաձայն զարգանում էր երկնիշ տնտեսական աճով, ընդ որում՝ 2008-ի ձևավորված կառավարությունը սկզբնական շրջանում ընդունում էր այդ ցուցանիշները, փնովել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի