14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

՛՛Տեր-Պետրոսյանը միշտ պիտի փորձի մտահոգություններ հայտնել, որովհետև այս Սահմանադրությունը կարվել է նրա հագով՛՛

”Ես համոզված եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ պիտի փորձի մտահոգություններ հայտնել, որովհետև այս Սահմանադրությունը կարվել է նրա հագով ժամանակին, հատուկ իր նպատակով էր՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Ազգային ժողովրդավարների դաշինք՛՛ կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանն՝ անդրադառնալով առաջին նախագահի՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ արտահայտած քննադատություններին:  ՛՛Առաջիկայում եթե նա կամ իր համախոհներից որևէ մեկն ուզում է վերադառնալ իշխանություն, կուզենա, որ իրենց հագով կարված Սահմանադրությունը մնա՛՛,-կարծում է նա:

Ըստ Սադոյանի՝ Սահմանադրութան փոփոխությունները մանավանդ այն քաղաքական ուժերի համար, որ անընդհատ հայտարարում են, որ երկրին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ պիտի ընդունելի լինեն: ՛՛Ծիծաղելի է դառնում, որ նրանք համակարգային փոփոխություններ են պահանջում, բայց ոչ սահմանադրական, համակարգային փոփոխություններն առաջին հերթին սահմանադրական փոփոխություններն են՛՛,-նկատեց նա:

Բացի այդ մեր զրուցակիցը վստահեցնում է, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են, քանի որ դրանք հնարավորություն կտան սփյուռքահայերին ինտերգրվել այս գործընթացին: ՛՛Այս պայմաններում առաջնահերթ անհրաժեշտություն կա դրանց, բայց կա նաև անհրաժեշտություն այնպես անել, որ դրանք չծառայեն մի ուրիշի հագով հագուստ կարելուն, դրա հնարավորությունը կա, որովետև երկարատև քննարկումներ են ընթանում՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ