14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հրապարակվել է Եվրոմիության նոր ՛՛սև ցուցակը՛՛

Եվրամիության պատրաստած նոր պատժամիջոցների ցանկում են հայտնվել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը և Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը՝ հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Եվրամիության խորհրդի հուլիսի 24-ի որոշմամբ, ՛՛սև ցուցակը՛՛ ավելացել է  ևս 15 մարդով։

Ցանկում ընդգրկվել են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պատգամավորներ, ինչպես նաև ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար անձինք։

Այսպիսով՝ այժմ ցանկում ընդգրկված է 87 ֆիզիկական և 20 իրավաբանական անձ։ Նրանց բոլորին արգելված է մինչ նոյեմբեր մուտք գործել ԵՄ, եվրոպական բանկերում նրանց հաշիվները կսառեցվեն, իսկ եվրոպական բիզնեսին արգելված է ցանկում ընդգրկված իրավաբանական անձանց հետ գործ ունենալ։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ