09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարական է տվել

Արսենի Յացենյուկը հրաժարական է տվել Ուկրաինայի վարչապետի պաշտոնից` հաղորդում է униан-ը:

Հանդես գալով Ուկրաինայի Գերագույն Ռադայի ամբիոնից, Յացենյուկը հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի համաձայնի կոալիցիա կազմել Ռեգիոնների կուսակցության եւ կոմկուսի հետ, իսկ քանի որ գործող կոալիցիան ցրվել է, ապա ինքը որոշել է հրաժարական տալ:

‘’Կառավարությունն ի՞նչ տարբերակներ ունի: Քանի որ մեզ մոտ նախագահա-խորհրդարանական հանրապետություն է, ապա առաջին տարբերակով կոալիցիայի ցրվելուց հետո վարչապետը սկսում է նոր կոալիցիա ձեւավորել: Ի՞նչ է դա նշանակում. Դա նշանակում է, որ վարչապետը պետք է կոալիցիայում ընդգրկի կոմունիստներին եւ ‘’ռեգիոնականներին’’: Ես դա ոչ մի դեպքում չեմ անի’’,-ասել է Յացենյուկը:

Նրա խոսքով՝  կա երկրորդ տարբերակը, որի դեպքում կառավարությունն ու վարչապետը պետք է հրաժարական տան. ՛՛Ես հայտարարում եմ իմ հրաժարականի մասին՛՛,-ասել է նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ