23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

”Նման ճնշումներով մենք չենք զբաղվում”

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հերքեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հայտարարությունները, թե Կառավարության անդամները ճնշել են ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանին և այդ պատճառով է նա կողմ քվեարկել ծրագրի: ”Նման ճնշումներով մենք չենք զբաղվում ու չի կարող նման խնդիր լինել: Մենք մեկ ձայնի խնդիր չոււնեինք”,-ասաց նա:

”Եվս մեկ այսպիսի հաղթանակ, ու մենք վերջնականապես կպարտվենք”. Բաբայանը հիշեց Նապոլեոնին

Քառյակն ընդհանուր քաղաքական օրակարգ ունի, սակայն կան որոշումներ, որոնք ինքնուրույն են ընդունվում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:  Նա նշեց, որ քառյակից որևէ ուժ դատապարված չէ, որ եթե տվյալ փուլում կան որոշումներ, որ բխում են, չեն բխում այս կամ այն կուսակացության շահերից, ապա պետք է անպայման ընդունվեն: ԲՀԿ-ական Վահան Բաբայանն […]

Սուրիկ Խաչատրյանի քաշային կատեգորիան չի հերիքի

 Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, անկուսակցական, “Գամմա” ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանից Henaran.am-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ինքնաբացարկ է ներկայացրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ճնշման տակ: –Պարոն Կարապետյան, համենայնդեպս այդպես են խոսում թե՛ Գորիսում, թե՛ մայրաքաղաքում: Իրականում… -Կներեք, որ ընդհատեցի, բայց շարունակությունը չեմ ուզում լսել: Միայն մի բան կասեմ՝ Սուրիկ Խաչատրյանի քաշային կատեգորիան չի հերիքի ինձ […]

Բաշար Ասադի քարոզարշավի ժամանակ սպանվել է 20 մարդ

Սիրիայի հարավային Դերա քաղաքի մերձակայքում սպանվել է ավելի քան 20 մարդ: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամերին Բաշար Ասադի նախընտրական քարոզարշավի ցույցի ժամանակ: Զոհերի թվում են 11 խաղաղ բնակիչներ, որոնց թվում 1 երեխա: Տեղանքը ենթարկվել է ականանետման զինյալների կողմից: Ռմբակոծության է ենթարկվել նաև Մազրա շրջանը: Կա 1 զոհ, 4 վիրավոր: Նախագահական ընտրությունները կկայանան հունիսի 3-ին:

Քաղաքապետարանն էլ բան ու գործ չունե՞ր

 ”Քաղաքապետարանը էլ բան ու գործ չունե՞ր, որ պիտի այդ արձանով զբաղվեր”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը` խոսելով այն լուրերից, որ չնայած հասարակության դժգոհությանը Անաստաս Միկոյանի արձանն արդեն ձուլարանում է: ”Բոլոր դեպքերում արագաչափերի հարցերը թողած` թեմա են գտել, պետք է Անաստաս Միկոյանի արձանը կանգնեցնեն Երևանում”,-նկատեց նա: Հակոբյանը հավելեց, որ Երևանի ավագանում ”Բարև […]

Ես դատապարտում են ցանկացած նման երևույթ. Բաղդասարյանը՝ Առաքել Մովսիսյանի պահվածքից

՛՛Նման երևույթ չեմ նկատել. համենայն դեպս ծրագրի քննարկմամբ էի զբաղված, ես այդ երևույթին ծանոթ չեմ՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես կմեկնաբանի երեկ նիստերի դահլիճում հարբած ՀՀԿ-ականների վարքագիծը: Դիտարկմանը՝ եթե չեք նկատել, կարելի՞ է ենթադրել, որ ամբողջ ՀՀԿ-ն է հարբած, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. ՛՛Ծրագրից առաջ մենք սթափ […]

Կպահանջե՞ն Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականը

՛՛Մարտի մեկի մեր հանրաահավաքում ասեցինք, որ Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականը պահանջելը իշխանափոխության մեկ փուլն է: Սերժ Սարգսյանի ռեժիմը բարի պտուղ չի կարող տալ, լինելու է չար ծառի պռուղ՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պահանջելու են նաև Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականը: ՛՛Սա մի էտապ էր, որի ժամանակ լուրջ […]

ԲՀԿ-ի հետ են ուզում լեզու գտնել

՛՛Ես պետք է հիասթափեցնեմ ձեզ, որևէ ճնշում չի կարող լինել մեզ վրա, ԲՀԿ-ը կայացած կուսակցական կառույց է, մենք ունենք մեր շահերն, որ ուղղված են պետականաշինությանը: Մենք ճնշում երբեք չենք զգացել՛՛,-ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, երբ լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյոք Մելքումյաի վրա, որպես գործարարի, և ԲՀԿ-ական այլ գործարարների վրա ճնշումներ եղել […]

Ինչու Բագրատյանը շեղվեց

՛՛Եղել է խմբակցության հստակ որոշում՝ միասնական, բացի մեկ հոգուց, ով շեղվել է  այդ որոշումից՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցներին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչու իրենց խմբակցությունը միասնական որոշում չունեցավ Կառավարության ծրագրի քվերակության ժամանակ: Նշենք, որ ինքը Զուրաբյանը հայտարարել էր, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, սակայն խմբակցության ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը մասնակցեց ու ձեռնպահ […]

ՀՅԴ-ը ցանկացել է դեմ քվեարկել Կառավարության ծրագրին

՛՛Մենք քառյակ ենք այնքանով, որքանով համաձայնեցնում ենք չորսով ինչ-որ քայլ կատարել, եթե դա չկա, ամեն մեկն ազատ է, ով ինչպես կցանկանա կգործի՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: ՛՛Ես չեմ տեսնում քառյակի մեջ մի քաղաքական ուժ, որի անկեղծ նպատակն այս երկիրը նման վիճակից դուրս բերելը չէ՛՛,-հավելեց նա: Վերջինս շեշտեց, որ քառյակի ներսում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված